Նորություններ

"Իմ ֆիլմն ինչ-որ տեղ նաև կանխատեսում եղավ",- ասաց սերբ կինոռեժիսոր Գորան Պասկալևիչը

Վերադարձ 19 Հուլիսի 2008 18:23
"Իմ ֆիլմն ինչ-որ տեղ նաև կանխատեսում եղավ",- ասաց սերբ կինոռեժիսոր Գորան Պասկալևիչը "Բարի երեկո",- սերբ անվանի կինոռեժիսոր Գորան Պասկալևիչը հայ հանդիսատեսին ողջունեց հայերենով` խոստանալով, հաջորդ փառատոնին ավելի շատ հայերեն բառեր իմանալ:
Հուլիսի 18-ին "Մոսկվա" կինոթատրոնում ռեժիսոր Գորան Պասկալևիչը հանդիսատեսի դատին հանձնեց իր "Վառոդի տակառը" ("Կաբարե Բալկան") ֆիլմը: "Սա ինձ համար շատ կարևոր ֆիլմ է, քանի որ այն նկարահանվել է մի ժամանակ, երբ Սերբիան գտնվում էր շատ ծանր սոցիալ-քաղաքական վիճակում: Ֆիլմը նկարահանելուց 2 տարի անց Սերբիայում սկսվեցին ռմբակոծություններ, այսպիսով, իմ ֆիլմն ինչ-որ տեղ նաև կանխատեսում եղավ",- ասաց կինոռեժիսորը: Դրանից հետո նա ևս 2 ֆիլմ է նկարել, որոնք նույնպես ըստ ռեժիսորի, երկրի համար վատ կանխատեսումներ դարձան: Ֆիլմում արտահայտված դաժանություններն ու բռնության տեսարանները վկայում են երկրի խորը ճգնաժամի մասին: Ստեղծված քաոսային իրավիճակում մարդիկ կորցրել են իրենց ինքնությունն ու եսը, կասկածի տակ են մարդկային ամենակարևոր արժանիքները, քանի որ չգիտես որտեղից է սկսում չարը և որտեղ կարող է այն վերջանալ: "Վառոդի տակառը"  ֆիլմը հայ հանդիսատեսի կողմից ընդունվեց բուռն ծափահարություններով:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն