Ֆիլմեր

Հրաշալի քաղաք

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Հրաշալի քաղաք
Պրոդյուսեր(ներ) Սորոս Սուխում, Ջետնիփիթ Թիրակուլչանյութ
Ռեժիսոր Ադիտյա Ասարաթ
Սցենարի հեղինակ(ներ) Ադիտյա Ասարաթ
Օպերատոր Ումպորնպոլ Յուգալա
Նկարիչ Քարանյապաս Խամսին
Երաժշտությունը` Զայ Կունինգ, Կոիչի Շիմիձու
Հնչյունային ձևավորող` Աքրիտչալերմ Կալայանամիտր
Մոնտաժող` Լի Չատամետիկուլ
Նկարահանվել են` Անչալի Սայսունթորն, Սուպհասիթ Քանսեն, Դուլ Յամբունյինգ
 

Սինոփսիս

Տակուա Պան փոքրիկ քաղաք է Թաիլանդի հարավում: Սա տխրության քաղաք է: Ցունամիից հետո մարդիկ կորցրել են աշխատանքը: Ոչինչ չկա անելու: Երիտասարդները մոտոցիկլետներով պտույտներ են տալիս: Ծերերը հիշում են անցյալի լավ ժամանակները: Մի օր Թոն անունով մի անծանոթ է հայտնվում քաղաքում: Ճարտարապետ է: Շուտով նա սենյակ է վարձում Նային` «քաղաքի դստերը» պատկանող փոքրիկ հյուրանոցում: Գաղտնի սեր է ծնվում նրանց միջև, բայց շուտով շշուկներ են տարածվում: Քաղաքը գտնում է իր թշնամուն: Ֆիլմը սիրո մասին է, որը ծնվում է այնտեղ, ուր այլևս սեր չկա, ինչպես կեղտի մեջ աճող ծաղիկը, և քաղաքի մասին է, որը ձգտում է կործանել իրեն չպատկանող գեղեցկությունը: Կարո՞ղ է քաղաքը նորից հրաշալի դառնալ:

Մրցանակներ
«Նոր հոսանքներ» ծրագրի մրցանակ (Պուսանի ՄԿՓ, 2007), Ժյուրիի հատուկ մրցանակ (Լաս Պալմասի ԿՓ, 2008), «Վագր» մրցանակ (Ռոտերդամի ՄԿՓ , 2008).

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն