
Անջրպետ
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2009 |
Ծրագիր | Հետահայաց ցուցադրություններ |
Ռեժիսոր | Եժի Սկոլիմովսկի |
Սցենարի հեղինակ(ներ) | Եժի Սկոլիմովսկի |
Օպերատոր | Յան Լյասկովսկի |
Երաժշտությունը` | Քշիշտոֆ Կոմեդա |
Հնչյունային ձևավորող` | Վեսլավա Դեմբինսկա |
Մոնտաժող` | Հալինա Պրուգար |
Նկարահանվել են` | Յան Նովիցկի, Յոաննա Շչերբից, Տադեուշ Լոմնիցկի, Զբիգնև Մակլյակևիչ, Ռիշարդ Պետրուսկի, Մարիա Մալիցկա, Մալգոժատա Լորենտովիչ |
Սինոփսիս
Տղան հանկարծ որոշում է թողնել այն ամենը, ինչով ապրել է մոտ մեկ տարի, հավաքում է ունեցած-չունեցածն ու հեռանում` վերցնելով իր ճամպրուկը: Նա անցնում է Լեհաստանի գյուղական վայրերով, քայլում աշխարհով` լիովին հավատացած, թե ինչ-որ տեղ ուինչ-որ ժամանակ իրեն սպասում է հրաշալի ու հեշտ կյանք: Բայց և վարանում է… Ինչ-որ բան նրան հետ է պահում վերջնական քայլից: Արժանապատվությո±ւնն է, թե± շփոթմունքը: Եվ այսպես, նա կառչում է ամեն մի երևակայական պատրվակի` վճռորոշ պահը հետաձգելու համար: Իսկ հետո գիշերը թափառելիս հանդիպում է մի աղջկա և միանգամայն անսպասելիորեն ամբողջ ճշմարտությունն իր մասին պատմում նրան: Երկուսն էլ շատ լավ հասկանում են, որիրենց հանդիպումը պատահմունքի հարց է, ավելի շուտ` անցողակի արկած, և քիչ հավանականություն կա, թե կշարունակվի, ուստի հենց սկզբից էլ այլ ակնկալիք չունեն, բաժանումից բացի: Ու թեև նրանք պարում են իրար հետ, նայում մեկմեկու աչքերի մեջ, ու թեև կարծես շատ են դուր գալիս իրար, միակ բանը, որ կարող են ասել սիրո մասին, սա է. "Ահ, ինչ ափսոս, որ սիրահարվելու ժամանակ չենքունենա"…
Մրցանակներ
Մեծ մրցանակ (Բերգամոյի հեղինակային ֆիլմերի 9-րդ ՄԿՓ, 1966), Ժյուրիի հատուկ մրցանակ (Վալյադոլիդի ՄԿՓ, 1968):