Նորություններ

Համահայկական կինոնախագիծ

Վերադարձ 18 Հունիսի 2008 16:46
Հայաստանի մշակույթի նախարարությունը և Ոսկե ծիրան երևանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի ներկայանում են երկու համատեղ ծրագրով:
Հուլիսի 14-ից 19-ը Ոսկե ծիրան փառատոնի շրջանակներում կկայանա Համահայկական կինոնախագիծ ֆորումը, որին կմասնակցեն հայազգի կինոգործիչներ (մասնավորապես ռեժիսորներ) Հայաստանից և արտերկրից:
Տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կինոգործիչներ փորձել են իրականություն դարձնել հայապատում որևէ կինոնկարի նկարահանման գաղափարը, որը, սակայն, երբևէ չի իրականացել: Համահայկական կինոնախագծի առաջնային նպատակն է միավորել Հայաստանում և արտերկրում աշխատող հայազգի կինոգործիչներին։ Վեցօրյա հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարբեր մշակութային փորձ ունեցող կինոգործիչների մտահղացումները 2009թ.-ին հայկական թեմաներով երկու ֆիլմ նկարահանելու վերաբերյալ։
Համահայկական կինոնախագծի արդյունքում նախատեսվում է մշակել երկու ֆիլմ-նախագիծ` մեկ խաղարկային և մեկ վավերագրական:
Վավերագրական կինոնախագիծը կղեկավարի Հարություն Խաչատրյանը, (Հայաստան) իսկ խաղարկային կինոնախագիծը՝ Ատոմ Էգոյանը (Կանադա)։
Նախագծի մասնակիցներն են`
Էդուարդ Բադունցը, Անահիտ Նազարյանը, Էրիկ Նազարյանը, Ալեքս Սարգսյանը (ԱՄՆ), Ջեք Պողոսյանը (Արգենտինա), Ռազմիկ Մելքոմյանը, Նորայր Քեշիշյանը (Գերմանիա), Երվանդ Ջանիկյանը (Իտալիա), Նորայր Կասպերը (Կանադա), Ռուբեն Գևորգյանցը, Էդգար Բաղդասարյանը, Արա Շիրինյանը (Հայաստան), Նուրիցա Մաթոսյանը (Մեծ Բրիտանիա), Գոգա Աղաջանյանը (Մոլդովա), Օլեգ Ամիրյանը, Արթուր Արիստակեսյանը, Դիանա Մկրտչյանը, Ալեքսեյ Մուրադովը, Մարտիրոս Փանոսյանը (Ռուսաստան), Ռոման Բալայանը (Ուկրաինա), Ժիլբեր Կարսուն, Նորա Մարտիրոսյանը, Լևոն Մինասյանը, Խաժակ և Վարանդ Սուջյանները (Ֆրանսիա) և այլոք։
Կինոնախագիծը բաց է քննարկումների համար:
Փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն