Նորություններ

Շառլ Ազնավուրը Ոսկե ծիրան 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է

Վերադարձ 05 Հոկտեմբերի 2012 15:26
Շառլ Ազնավուրը Ոսկե ծիրան 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է

Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:
Նույն օրը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնին շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:

 

Հարություն Խաչատրյան, Սաթենիկ Աբգարյան, Խոսե Է. Պրիետո՝ <<Գործարար նախաձեռնությունների ուղղություններ>> կազմակերպության նախագահ

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն