Ֆիլմեր

Միրա Ֆորնայ

Վերադարձ
 Միրա Ֆորնայ

Միրա Ֆորնայ (ծն.1977, Բրատիսլավա, Չեխոսլովակիա )
Նրա առաջին ֆիլմի՝ ՙԱղվեսիկների՚ պրեմիերան կայացել է 2009-ին Վենետիկի ՄԿՓ-ի Քննադատների միջազգային շաբաթվա մրցույթում, ապա ֆիլմը շրջել է այնպիսի նշանավոր փառատոներով, ինչպիսիք են Պուսանի, Վարշավայի, Ստոկհոլմի, Ռոտերդամի, Սիեթլի ՄԿՓ-երը: ՙԱղվեսիկների՚ համար Ֆորնայը հայրենիքում արժանացել է  Սլովակիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակին՝ որպես 2008-2009-ի լավագույն երիտասարդ ռեժիսոր, Սլովակիայի կինոքննադատների պարգևին (2010) և մինչև 35 տարեկան ամենատաղանդավոր ռեժիսորին Տատրա բանկի կողմից շնորհվող մրցանակին (2010): ՙԻմ մարդասպան շունը՚  Միրաjին բերել է Տիբոր Վիխտայի մրցանակ՝ լավագույն սլովակյան  սցենարի համար (2009), ներկայացվել  Բեռլինի ՄԿՓ-ի համատեղ արտադրության  շուկայում (2010) և որպես ընթացիկ աշխատանք՝ պատվավոր հիշատակության արժանացել Սալոնիկի ՄԿՓ-ում (2012):

Ֆիլմացանկ
Իմ մարդասպան շունը (2013) Աղվեսիկներ (2009),Անպատմելի փոքրիկ բաներ (2002, կ/մ)

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն