
Երկար, երջանիկ կյանք
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2013 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Ռոման Բորիսևիչ, Ալեքսանդր Կուշաև |
Ռեժիսոր | Բորիս Խլեբնիկով |
Սցենարի հեղինակ(ներ) | Ալեքսանդր Ռոդիոնով, Բորիս Խլեբնիկով |
Օպերատոր | Պավել Կոստոմարով |
Նկարիչ | Օլգա Խլեբնիկովա |
Հնչյունային ձևավորող` | Մաքսիմ Բելովոլով |
Մոնտաժող` | Իվան Լեբեդև |
Նկարահանվել են` | Ալեքսանդր Յացենկո, Աննա Կոտոյա, Վլադիմիր Կորոբեյնիկով, Սերգեյ Նասեդկին, Եվգենի Սիտի, Իննա Ստերլիգովա, Ալեքսանդր Ալիաբիև, Սերգեյ Պեստրիկով, Գլեբ Պուսկեպալիս, Պավել Կոլեսնիկով, Դենիս Յատկովսկի, Վալերի Կոնստանտինով, Միխայիլ Խապչուկ, Լյուդմիլա Ֆամիլցևա |
Սինոփսիս
Պարզվում է, որ այն ամենը, ինչ քաղաքում մեծացած Սաշային տանում է Ռուսաստանի հյուսիսային գյուղատնտեսական շրջան՝ դարձնելով լոլիկ աճեցնող ֆերմեր, խաբկանք է և իդեալիստական հավակնություններ: Իրականությունը պակաս վարդագույն է, բայց Սաշային հուսադրում է պարտքերը մարելու դիմաց իր հողատարածքը գնելու քաղաքապետարանի առաջարկը, որ ստանում է տեղի քաղաքապետարանի կողմից: Սա սիրած աղջկա՝ քաղաքպետարանում աշխատող Աննայի հետ մեծ քաղաք վերադառնալու գերազանց հնարավորություն է: Գործարքը կայանում է, և Սաշայի ֆերման որոշում են փակել, բայց տեղաբնակ գյուղացիներն ընդդիմանում են: Նրանք խնդրում են Սաշային պաշտպանել իրենց և պահել ֆերմանª իրենց գոյության միակ միջոցը: Սաշան հուզվում է գյուղացիներիª իրեն առաջնորդ ընտրելու անսպասելի պատրաստակամությունից, իր հետ կապված հույսերից և սիրուց: Երբ նա փորձում է կասեցնել եկամտաբեր գործարքը, տեղական իշխանավորները պարզապես համարում են, որ նա հոգեկան շեղում է ստացել: Սաշայի անձնական կյանքը ևս հայտնվում է ճգնաժամի մեջ, երբ Աննայի անվճռականությունը նա ընկալում է որպես քաղաքում իր կողակիցը լինելու մերժում: Սաշան խճճվում է կրքերի, հպարտության և անդառնալի դեպքերի խառնաշփոթի մեջ: