Ֆիլմեր

Յոս Ստելինգ

Վերադարձ
Յոս Ստելինգ

Յոս Ստելինգ (ծն. 1945, Ուտրեխտ, Նիդերլանդներ)
Գեղանկարչություն և գրաֆիկա է ուսանել: Առաջին ֆիլմըª ՙՄարիկեն վան Նյումեգենը՚, 1975-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի մրցույթային ծրագրում: Հաջորդ ֆիլմերը նրան միջազգային ճանաչում են բերելª արժանանալով փառատոնային մրցանակների՝ չորս ՙՈսկե հորթի՚ Նիդերլանդներում, ՙՈսկե վարդի՚ Մոնտրյոյում, երկու ՙՈսկե գրիֆոնի՚ և Սանկտ Պետերբուրգ քաղաքի մրցանակներին: 1999-ին ստեղծագործական ավանդի համար նրան շնորհվել է Ուոթերվիլի (ԱՄՆ) ԿՓ-ի, 2001-ինª Չեխիայի կինոակումբների ընկերակցության մրցանակները: 1981-ին հիմնել է ՙՀոլանդական կինոյի օրեր՚ փառատոնը և մինչև 1991-ը եղել է փառատոնյի տնօրենը: Այժմ արվեստի կենտրոնի տնօրեն է: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրենիքում արժանացել է Հոլանդական առյուծի ուխտի ասպետի արքայական շքանշանի:

 Ֆիլմացանկ
Մարիկեն վան Նյումեգեն (1974), Էլքերլիկ (1975), Ռեմբրանդտ. դիմանկար 1669 (1977), Ձևացողները (1981), Աճպարարը (1984), Սլաքավարը (1986), Սպասասրահ (1995), Թռչող հոլանդացին (1995), Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք (1999), Բենզակայան (2000), Առևտրի սրահը (2004), Դուշկա (2007), Այցը (2010, կ/մ), Աղջիկը և մահը (2012):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն