Ֆիլմեր

Ուլրիխ Զայդլ

Վերադարձ
Ուլրիխ Զայդլ

Ուլրիխ  Զայդլ (ծն. 1952, Վիեննա, Ավստրիա)
Ավստրիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Նկարահանել է մի շարք մրցանակակիր վավերագրական գործեր, որոնցից իեն ՙՀիսուս, դու գիտես՚, ՙՄոդելներ՚ և ՙԿենդանական սեր՚ ֆիլմերը: Զայդլի աշխատանքային մեթոդները,ª հասցնելով հնարավորինս մեծ վավերականության  և ցուցադրելով մարդկանց մեկուսի և ամենաինտիմ պահերին, թեժ վեճեր են առաջացրել: Առաջին խաղարկային ֆիլմը՝ ՙՏապը՚, 2011-ին Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է Ժյուրիի հատուկ մեծ մրցանակին: Զայդլի երկրորդ խաղարկային աշխատանքը՝ ՙՆերմուծում/արտահանում՚-ը գնել  են 20 երկիր: Ֆիլմը մրցանակ է շահել Բանգկոկի ՄԿՓ-ում, երևանյան ՙՈսկե ծիրան՚-ում ճանաչվել լավագույն կինոնկար և Պալիչի (Սերբիա) ՄԿՓ-ում մրցանակի արժանացել լավագույն դերասանախմբի համար: Հրավիրվելով մոտ 80 կինոփառատոնիª կինոնկարը ներկայացվել է Մյունխենում, Մոսկվայում, Կարլովի Վարիում, Երուսաղեմում, Սարաևոյում, Թորոնթոյում, Լոնդոնում, Կոպենհագենում, Սան Պաուլում և Սեուլում: Զայդլի գործերի հետահայաց ցուցադրություններ են  կազմակերպվել Լառոշելում, Սարաևոյում, ապա նաև  Բելգիայում և Շվեդիայում:  ՙԴրախտ. սեր՚ ֆիլմը 2012-ին Կաննի ՙՈսկե արմավենու՚ հավակնորդ է եղել:

 Ֆիլմացանկ
Մեկ  ու քառասուն (1980, վավեր., կ/մ), Պարահանդես (1982), Հայացք 84 (1984), Լավ լուրեր բամբասողներից, սատկած շներից և մյուս վիեննացիներից (1990, վավեր.), Կորուստը նախատեսված է (1992), Վերջին իսկական տղամարդիկ (1994, վավեր.), Կենդանական սեր (1995), Ցուցահանդեսի նկարներ (1996, հ/ֆ, վավեր.), Սրտակից ընկերը (1997, հ/ֆ, վավեր.), Անսահման զվարճանք (1998, վավեր.), Մոդելներ (1999),  Տապ (2001), Երկրի վիճակը. Ավստրիայի մասինª վեց գլխով (2001, վավեր.), Հիսուս, դու գիտես (2003, վավեր.), Եղբայրներ, եկեք ուրախանանք (2006, վավեր., կ/մ), Ներմուծում/արտահանում (2007), Դրախտ. սեր (2012), Դրախտ. hավատ (2012), Դրախտ. հույս (2013):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն