Ֆիլմեր

Դրախտ. Հավատ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Դրախտ. Հավատ
Պրոդյուսեր(ներ) Միխայել Անդրե, Ֆիլիպ Բոբեր, Քրիստին Ռուփերթ, Ուլրիխ Զայդլ, Կոնստանտին Զայզ
Ռեժիսոր Ուլրիխ Զայդլ
Սցենարի հեղինակ(ներ) Ուլրիխ Զայդլ, Վերոնիկա Ֆրանց
Օպերատոր Էդվարդ Լախման, Վոլֆգանգ Թալեր
Նկարիչ Մաքս Լինդեր
Հնչյունային ձևավորող` Էքեհարթ Բաումունգ
Մոնտաժող` Քրիստոֆ Շերթենլայբ
Նկարահանվել են` Մարիա Հոֆշթեթեր, Նաբիլ Սալեհ, Նատալյա Բարանովա
 

Սինոփսիս

Աննա Մարիան միջին տարիքի ավստրուհի է, որը միայնակ ապրում է Վիեննայում, մի ամրակառույց տանը: Երբ նա աշխատանքի չէ հիվանդանոցում, հանգամանորեն մաքրում է տունը: Բայց մենության զգացում չունի, Հիսուսի հետ է. սիրում է Հիսուսին: Այս անվերապահ սերն առ Աստված օգնում է նրան հաղթահարելու մարմնական գայթակղությունները՝ աղոթելով և կանոնավորապես դիմելով ամեն կարգի ինքնախարազանման: Աննա Մարիան անդամակցում է մոլեռանդ հավատացյալների մի խմբակի, որը տքնում է կաթոլիկ հավատքը վերադարձնել  Ավստրիա: Աշխատանքից ազատ ժամանակ, արձակուրդ գնալու փոխարեն, նա  դռնեդուռ է անցումª Աստծուն տանելով աղքատ հարևանների տները, որտեղ մեծ մասամբ ներգաղթածներ են բնակվում: Թեև նրա հավատքն անսասան է, փորձության կենթարկվի ոչ միայն այն մարդկանց տարբեր արձագանքներով, որոնց նա մոտենում է, այլև հենց տանը, ուր անցյալն է նորից հառնում: Վերադառնում է Աննա Մարիայի հաշմանդամ դարձած մահմեդական ամուսինը՝ պատրաստակամորեն միայն Հիսուսին տրված Աննա Մարիայի սիրուց բաժին ակնկալելով:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, ՙԱպագայի կինո՚ ծրագիր, Վենետիկի ՄԿՓ, 2012

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն