Ֆիլմեր

Դրախտ. Հույս

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Դրախտ. Հույս
Պրոդյուսեր(ներ) Միխայել Անդրե, Ֆիլիպ Բոբեր, Քրիստին Ռուփերթ, Ուլրիխ Զայդլ, Կոնստանտին Զայզ
Ռեժիսոր Ուլրիխ Զայդլ
Սցենարի հեղինակ(ներ) Ուլրիխ Զայդլ, Վերոնիկա Ֆրանց
Օպերատոր Էդվարդ Լախման, Վոլֆգանգ Թալեր
Նկարիչ Ռոլանդ Հաբլեսռայթեր, Մաքս Լինդեր
Հնչյունային ձևավորող` Էքեհարթ Բաումունգ
Մոնտաժող` Քրիստոֆ Շերթենլայբ
Նկարահանվել են` Մելանի Լենց, Վերենա Լեբաուեր, Յոզեֆ Լորենց
 

Սինոփսիս

Մայրը մեկնում է Քենիաª  ի  որոնումն լողափի տղաների սիրային ծառայությունների: Մոլի կաթոլիկ մորաքույրը, տնետուն ընկած, քարոզչություն է անում: Իսկ 13-ամյա Մելանին իր արձակուրդն անցկացնում է  ավստրիական լեռներում գտնվող առողջական ճամբարում: Ֆիզիկական վարժանքներին, հատուկ սննդակարգին, բարձերով գիշերային կռիվներին և տեղական դպրոցի դիսկո ակումբում ծածուկ խմելուն զուգահեռ նա սիրահարվում է ճամբարի տնօրեն բժշկին, որը 40-ամյա տղամարդ է: Նրան գրավելու համար Մելանին գործի է դնում  գայթակղության բոլոր հնարքները:

ՙԴրախտ՚  եռապատումի երրորդ մասում Զայդլը սիրո և ապահովության  խորունկ մարդկային ցանկությունը հանդիպադրում է կոշտ իրականությանը: Առողջական ճամբարի ստերիլ միջավայրից նա զտում է անբիծ, անաղարտ,  մինիմալիստական պատկերներ, որտեղ զգայականության, կրքի կամ անարխիայի ամեն մի ակնարկ բացահայտ շեղում կթվար: Այս ֆիլմն ամենանուրբն է Զայդլի ՙդրախտային՚ շարքում. երիտասարդ հերոսները հուսո շող են կրում, թե սերը պարզապես խաբկանք չէ, այլ կարող է լինել ազնիվ ու զորեղ զգացմունք

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն