
Ձայն լռության
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2013 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Վիգեն Չալդրանյան |
Ռեժիսոր | Վիգեն Չալդրանյան |
Սցենարի հեղինակ(ներ) | Վիգեն Չալդրանյան |
Օպերատոր | Արթուր Ուստյան, Հակոբ Կարանֆիլյան |
Երաժշտությունը` | Գարի Քյոսայան |
Հնչյունային ձևավորող` | Աննա Դրոժենկո, Հմայակ Ռոստոմյան |
Մոնտաժող` | Տիգրան Բաղինյան |
Նկարահանվել են` | Վիգեն Չալդրանյան, Մարիամ Դավթյան, Մարինե Սարգսյան, Հռիփսիմե Սահակյան, Խաչատուր Մարտիրոսյան, Սևակ Հարությունյան, Աստղիկ Գրիգորյան |
Սինոփսիս
Սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման նուրբ պատմություն է` ըստ իրական փաստերի, պատահական հանդիպում ՙերկրորդ ես՚-ի հետ, մարդու և նրա խղճի երկխոսությւուն, որից աստիճանաբար պարզվում է ճշմարտությունը: Ֆիլմը դրվագ է այն ռեժիսորի անակնկալներով լի կյանքից, որը աշխարհաքաղաքացի ամերիկահայ դառնալով` ոտք է դրել իր ստեղծագործական եռանդի և գաղափարների աղբյուր հարազատ հողին: 1988-ին հեռանալով հայրենիքից` նա որոշակի հաջողության է հասել Հոլիվուդում: Իսկ այժմ վերադառնում է իր հրեա կնոջ հետ` ֆիլմ նկարահանելու: Համապատասխան վայրեր փնտրելիս նա մի ավազահանքում պատահաբար հանդիպում է անօթևան երիտասարդ կնոջ, որն ապրում է կիսափուլ մեքենայի մեջ և ընկերացել է փողոցային շների հետ: Հանդիպումը դառնում է ճակատագրական և, հերոսի մեջ հակասություն արթնացնելով, տանում դրամատիկ կուլմինացիայի, որը առանցքային է սեփական ճշմարտությունը գտնելու ճանապարհին: Նա պետք է բարդ ընտրություն կատարի սրտի և գլխի միջև. շարժվել բանականությա±ն, թե± հույզերի թելադրանքով, թողն±ել հարմարավետ կյանքը, թե± լիովին շրջել այդ կյանքի ուղղությունը:
Մրցանակներ
Ազգային կինոյի ՙՀայակ՚ մրցանակ (լավագույն դերասանուհ), Երևան, 2013: