Ֆիլմեր

Վիգեն Չալդրանյան

Վերադարձ
Վիգեն Չալդրանյան

Վիգեն Չալդրանյան (ծն. 1955, Երևան, Հայաստան)
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր,  դերասան: 1975-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտ և դերասանական բաժինն ավարտելուց հետո ուսանել նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժնում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոռեժիսուրայի բաժնում,  որտեղ 1978-ին նկարահանել է ՙՈսկին ծիծաղում է՚ կարճամետրաժ ֆիլմըª ըստ Ջեք Լոնդոնի ստեղծագործության: Չալդրանյանը տասնյակ ֆիլմերի հեղինակ է: 2001-ին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՙՄովսես Խորենացի՚ շքանշան: 2006-ին արժանացել է ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության ՙԱնահիտ՚ մրցանակինª հայ կինոյում ներդրած ավանդի համար, 2007-ին դարձել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: 2008-ից Չալդրանյանն անդամակցում է Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիային, նույն տարի Գիտությունների և արվեստների արևմտաեվրոպական ակադեմիան նրան շնորհել է  ՙպրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե Աստղ՚ մրցանակ  (Նիդերլանդներ): 2009-ին Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրել է °ՙԼյուդվիգ 2-րդ Բավարացու Ոսկե խաչ՚ մեդալով (Գերմանիա):: 2010-ին Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը կինոարվեստում ունեցած վաստակի համար նրան շնորհել է ՙԹագ և արծիվ՚ պատվո մեդալ: 2010-ին Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի կողմից պարգևատրվել է ՙՖրիտյոֆ Նանսեն՚ ոսկե մեդալով: Չալդրանյանը տարբեր մրցանակների և դիպլոմների է արժանացել միջազգային կինոփառատոներում: 2011-ին հայկական ազգային կինոյի ՙՀայակ՚ մրցանակաբաշխությունում  նրա ՙՁայն բարբառոյ…՚  ֆիլմը ճանաչվել է  անկախության քսանամյակի  լավագույն խաղարկային կինոնկարը:

Ֆիլմացանկ
Ապրիլ (1985), Ձայն բարբառոյ… (1991), Երթամ պիտի հեռանամ… (1993), Հայեր (1994), …Ես դառձա ի տուն (1993), Մեռոն (1996), Տէր, ողորմեա (1997), Լռության սիմֆոնիա (2001), Քրմուհին (2007), Հյուրախաղեր ճապոնիայում (2009), Մաեստրո (2010), Ձայն լռության (2013):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն