Ֆիլմեր

Փոլ Քուրթի

Վերադարձ
Փոլ Քուրթի

Փոլ Քուրթի (Կուրտի)
Ալբանազգի կանադացի ռեժիսոր, ալբան հայտնի դերասանուհի Տինկա Կուրտիի թոռը:  Մանկուց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արտահայտման տեսողական ձևերի`  նկարչության, ճարտարապետության և կինոյի հանդեպ: Կինոռեժիսուրա է ուսանել  Նյու Յորքի կինոակադեմիայում, նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես, օրինակ, YOBI առցանց հեռուստատեսության  կինոմրցանակին արժանացած ՙԱնդադրում թափառականը՚: Քուրթիի աշխատանքերը ցուցադրվել են այլևայլ փառատոներում`  WILDsound (Կանադա), DreamBox (Ճապոնիա), Տիրանայի ՄԿՓ (Ալբանիա): 2012-ին նա նկարահանել է իր առաջին ՙՍիրո իրավունք՚ լիամետրաժ ֆիլմը: Քուրթիի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել գերմանացի ռեժիսոր Վեռներ Հերցոգը:

Ֆիլմացանկ
Փոփոխություն (2008, կ/մ), Անդադրում թափառականը (2008, կ/մ), Վերջին այցելություն (2008, կ/մ), Անվերնագիր (2011, կ/մ), Սիրո իրավունք (2012):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն