Ֆիլմեր

Վիգեն Չալդրանյան

Վերադարձ
Վիգեն Չալդրանյան

Վիգեն Չալդրանյան (ծն. 1955, Երևան)
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան: 1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ավարտելով դերասանական բաժինը` տեղափոխվել է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժին: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ և 1978-ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը` "Ոսկին ծիծաղում է", Ջեք Լոնդոնի պատմվածքի մոտիվներով: 19 կինոնկարի հեղինակ է: 2001-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է "Մովսես Խորենացի" մեդալով: 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության "Անահիտ" մրցանակ` հայ կինոյում ներդրած ավանդի համար: 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2008-ին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս և պարգևատրվել Գիտության և արվեստի արևմտաեվրոպական ակադեմիայի "Պրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե աստղով" (Նիդեռլանդներ): 2009-ին Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է "Լյուդվիգ Երկրորդ Բավարացու Ոսկե խաչ" մեդալին (Գերմանիա): 2010-ին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում (արտասահմանյան անդամ) և կինոարվեստում ունեցած վաստակի համար պարգևատրել նույն ակադեմիայի "Թագ և Արծիվ" պատվո մեդալով: 2010-ին Հայաստանի "Ֆրիտյոֆ Նանսեն" հիմնադրամի կողմից պարգևատրվել է "Ֆրիտյոֆ Նանսեն" ոսկե մեդալով: Միջազգային կինոփառատոներում արժանացել է մրցանակների և դիպլոմների:

Ֆիլմացանկ
Ապրիլ (1985), Ձայն բարբառոյ… (1991), Երթամ պիտի հեռանամ… (1993), Հայեր (1994), …Ես դարձա ի տուն (1993), Մեռոն (1996), Տէր ողորմեա (1997), Լռության սիմֆոնիա (2001), Քրմուհին (2007), Հյուրախաղեր Ճապոնիայում (2009), Մաեստրո (2010)

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն