Ֆիլմեր

Հինգերորդ եղանակ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013

Հինգերորդ եղանակ
Պրոդյուսեր(ներ) Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ
Ռեժիսոր Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ
Սցենարի հեղինակ(ներ) Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ
Օպերատոր Հանս Բրուխ
Նկարիչ Իգոր Գաբրիել
Երաժշտությունը` Միխել Շյոփինգ
Հնչյունային ձևավորող` Միխել Շյոփինգ
Մոնտաժող` Ջեսիքա Վուդուորթ
Նկարահանվել են` Պետեր վան դեր Բեգին, Բրյունո Ժորի, Նատալի Լառոշ
 

Սինոփսիս

Ձմեռ, երբ ծառերն սկսում են ընկնել:
Արդենյան անտառի խորքում գտնվող գյուղում ապրում են մեկուսի դեռահաս Թոմասը և կաթնագործ ագարակատիրոջ  դուստր Ալիսան: Թոմասը, գայթակղելով աղջկան, տանում է քարհանք, որտեղ նրանք ճաշակում են տարփանքի առաջին պահերը: Շրջիկ մեղվապահ Պոլը և նրա պակասավոր որդի Օկտավը իրենց ֆուրգոնը կայանել են գյուղական  թեյարանի մոտ: Նրանք միանում են տեղացիների ամենամյա խարույկահանդեսին` նշելով ձմռան ավարտը: Բոլորի տրամադրությունը բարձր է, սակայն տոնախմբությունն ընդհատվում է, երբ չի հաջողվում խարույկը վառել: Հեռվում մի ծառ է տապալվում  գետնին: Խուճապը տիրում է ամբոխին:
Գարուն, երբ բնության շրջապտույտը խափանվում է:
Պոլի մեղուները սատկում են: Մի սերմ անգամ չի ծլում դաշտերում: Կովերը հրաժարվում են կաթ տալ: Ճգնաժամը համատարած է: Կենդանիներին գոմերն են անում: Ընկնում է առաջին զոհը:
Ամառ, երբ հուսահատությունը վնաս է հասցնում:
Միջատները շատանում են, միջոցները սուղ են: Անցնող ծաղկավաճառը կարճատև  ուրախություն է բերում: Հարաբերությունները փշրվում են: Հոգիները թափառում են: Միայն Օկտավն է հույս փայփայում, մինչև որ լռեցնում են:
Աշուն, երբ հրեշտակներն են թևածում:
Հողը մնում է քնած: Ալիսան մարմինն է վաճառում պարենի համար: Թոմասը  գողություն է անում ծնողներից: Օկտավը անշարժ նստած է ընդարմացման մեջ: Պոլը որոշում է փախչել: Բայց չի կարող: Գյուղացիները չեն թողնի:

Մրցանակներ
Երիտասարդ կինոյի մրցանակ` լավագույն ֆիլմի համար, Վենետիկի ՄԿՓ, Իտալիա, 2012, Ժյուրիի հատուկ մրցանակ, Երիտասարդական ժյուրիի մրցանակ, FIPRESCI-ի  մրցանակ, Վալյադոլիդի ՄԿՓ, Իսպանիա, 2012, Cineuropa մրցանակ, լավագույն դերասանուհի, լավագույն օպերատորական աշխատանք, Les Arcs European ԿՓ, Լեզ Արկ, Ֆրանսիա, 2012

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն