Ֆիլմեր

Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ

Վերադարձ
Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ

Պետեր Բրոզանս (ծն. 1962, Լյուվեն, Բելգիա)
1991-ից անկախ կինոռեժիսոր է և պրոդյուսեր: Քաղաքային աշխարհագրություն և մշակութային մարդաբանություն է ուսանել: 1995-ին ավարտել է Եվրոպայի լսատեսողական ձեռնարկուներ ուսումնական հաստատությունը: Մինչև ՙԽադակ՚ խաղարկային ֆիլմը  նկարահանել է ստեղծագործական մոտեցմամբ դրոշմված վավերագրական ֆիլմեր, ինչպես ՙմոնղոլական եռապատումը՚`` ՙՏափաստանների քաղաքը՚, ՙՇների պետությունը՚ և ՙՄոնղոլիայի պոետները՚:

Ֆիլմացանկ
Ժամանակի ոգին (1992,  վավ.), Տափաստանների քաղաքը (1993, վավ.), Շների պետությունը (1998, վավ.), Մոնղոլիայի պոետները (1999, վավ.), Խադակ (2006),  Ալտիպլանո (2009), Հինգերորդ եղանակ (2012):

Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ

Ջեսիքա Վուդուորթ (ծն.1971, Վաշինգտոն, ԱՄՆ)
Հասակ է առել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև: Գրականություն է ուսանել Փրինսթոնի համալսարանում, այնուհետև  եվրոպական հեռուստացանցերի համար աշխատել  Չինաստանում: Վավերագրողի կրթություն է ստացել Սթենֆորդում:  2011-ին եղել է  Գենտի ՄԿՓ-ի ժյուրիի նախագահը: 2006-ին Վենետիկի ՄԿՓ-ում ՙԽադակ՚ ֆիլմի համար Պետեր Բրոզանսի հետ արժանացել է ՙԱպագայի առյուծ՚ մրցանակին: Նրանց երկրորդ համատեղ խաղարկային ֆիլմը` ՙԱլտիպլանոն՚, առաջին անգամ ցուցադրվել է 2009-ին Կաննի ՄԿՓ-ում և ՙՈսկե քիննարա՚ մրցանակի է արժանացել Բանգկոկի ՄԿՓ-ում:

Ֆիլմացանկ
Կույսերի օրագրեր (2001, վավ.), Ուրգայի երգը (1999, վավ.), Խադակ (2006), Ալտիպլանո (2009), Հինգերորդ եղանակ ( 2012):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն