Ֆիլմեր

Կըլին Պետեր Նեցեր

Վերադարձ
Կըլին Պետեր Նեցեր

Կըլին Պետեր Նեցեր (ծն. 1975, Պետրոշանի, Ռումինիա)
1983-ին ծնողների հետ արտագաղթել է Գերմանիա: 1994-ին սկսել է հաճախել Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանի կինոռեժիսուրայի բաժինը, 1999-ին ստացել  ռեժիսորի իր դիպլոմը: Նրա կարճամետրաժ և լիամետրաժ առաջին ֆիլմերը, որոնց երկուսի վերնագիրն էլ «Մարիա» էր (1997 և 2003 թթ.) ցուցադրվել և մրցանակների են արժանացել աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում: Նեցերի ֆիմերից մեկ ուրիշը` «Պատվո շքանշան» լիամետրաժ կինոնկարը, ներկայացվել է ավելի քան 30 կինոփառատոնում և 2009-ին չորս «Արծաթե Ալեքսանդր»  մրցանակ շահել Սալոնիկի ՄԿՓ-ում, ինչպես նաև արժանացել Ռումինական կինոակադեմիայի «Գոպո մրցանակին» տղամարդու լավագույն գլխավոր դերակատարման  և սցենարի համար: «Մանկան վիճակը» Նեցերի երրորդ լիամետրաժ աշխատանքն է և նրա` որպես պրոդյուսերի և ռեժիսորի առաջին մասնակցությունը Բեռլինի ՄԿՓ-ին:

Ֆիլմացանկ
Մարիա (1997, կ/մ), Մարիա (2003), Պատվո շքանշան (2009), Մանկան վիճակ (2013):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն