Ֆիլմեր

Թագուհին

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Թագուհին
Պրոդյուսեր(ներ) Էնդի Հարիս, Քրիստին Լանգան, Թրեյսի Սիոուդ
Ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզ
Սցենարի հեղինակ(ներ) Փիթեր Մորգան
Օպերատոր Աֆոնսո Բեատո
Նկարիչ Ալան Մաքդոնալդ
Երաժշտությունը` Ալեքսանդր Դեպլա
Հնչյունային ձևավորող` Փիթեր Լինդսի
Մոնտաժող` Լուչիա Ձուկետտի
Նկարահանվել են` Հելեն Միրեն, Ջեյմս Քրոմվել, Քլեքս Ջենինգս, Ռոջեր Ալամ, Սիլվիա Սիմս, Թիմ Մքմալան, Ռոբին Սոունզ
 

Սինոփսիս

1997-ին օգոստոսի 31-ին Ուելսի իշխանուհի Դիանան ավտովթարից զոհվում է Փարիզում: Չնայած նրա և արքայազն Չարլզի ամուսնալուծությանը, Դիանան շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի և սիրված կանացից, և հանրությունն իսկույն բուռն զեղումներով է արձագանքում նրա մահվանը: Մինչդեռ, Դիանայի և Չարլզի ամուսնալուծության հանգամանքների բերումով, արքայական ընտանիքի խոսնակներն անվստահ են, թե ինչպես պիտի հրապարակավ ներկայացնել նրա վախճանը: Լրատվամիջոցները ժամանակ չեն կորցնում օգտվելու Բուքինգհեմյան պալատի վարանումից` Դիանայի մեծարանքի տուրք մատուցելու համար, և շատերն այդ վարանումը համարում են արքայական ընտանիքին հաճախ վերագրված սառը վերաբերմունքի նշան, ինչն այս դեպքում ընկալվում է որպես Դիանային և նրան սիրող բազմաթիվ մարդկանց հասցված վիրավորանք: Վարչապետ Թոնի Բլերը թագուհու և հասարակության կապի վերահաս աղետ է տեսնում և սկսում է հորդորել Էլիզաբեթ II-ին հայտարարություն անել զոհված Դիանայի հիշատակին, մի քայլ, որը հակառակ է քչախոս թագուհու բնույթին:

Մրցանակներ
Լավագույն դերասանուհի, լավագույն սցենար, FIPRESCI-ի մրցանակ, Վենետիկի ՄԿՓ, Իտալիա, 2006, ՙԱրբանյակ՚ մրցանակ (դրամայի լավագույն դերասանուհի, լավագույն բնօրինակ սցենար), Արտասահմանյան մամուլի ակադեմիա, ԱՄՆ, 2006, «Օսկար» (լավագույն դերասանուհի, լավագույն սցենար), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2007, ՙՈսկե գլոբուս՚ (դրամայի լավագույն դերասանուհի, լավագույն սցենար), Հոլիվուդի արտասահմանցի  լրագրողների ընկերակցություն, ԱՄՆ, 2006, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ (լավագույն դերասանուհի), Մեծ Բրիտանիա, 2007, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ (լավագույն դերասանուհի,  լավագույն կոմպոզիտոր), 2007, «Գոյա» մրցանակ (լավագույն եվրոպական ֆիլմ), Իսպանիա, 2007, Կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ (լավագույն դերասանուհի, լավագույն սցենար), ԱՄՆ, 2007, Կինոդերասանների գիլդիայի մրցանակ (լավագույն դերասանուհի), ԱՄՆ, 2007:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն