Ֆիլմեր

Մեջտեղում ինչ-որ տեղ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Մեջտեղում ինչ-որ տեղ
Պրոդյուսեր(ներ) Եշիմ Ուստաօղլու
Ռեժիսոր Եշիմ Ուստաօղլու
Սցենարի հեղինակ(ներ) Եշիմ Ուստաօղլու
Օպերատոր Մայքլ Համոն
Նկարիչ Օսման Օզջան
Երաժշտությունը` Մարկ Մարդեր
Հնչյունային ձևավորող` Բրյունո Տարիեր
Մոնտաժող` Մաթիլդ Մյույար, Սվետոլիկ Միչա Զայց, Նաիմ Քանաթ
Նկարահանվել են` Օզջան Դենիզ, Նեսլիհան Աթագյուլ, Բարըշ Հաջլհան, Իլգազ Քոջաթյուրք, Նիհալ Յալչըն
 

Սինոփսիս

Մեկուսի մայրուղու կողքին գեղեցիկ Զեհրան և գրավիչ Օլգունը իրենց երիտասարդ կյանքի մեծ մասը վատնում են տեխսպասարկման կայանի սրճարանի միապաղաղ աշխատանքային հերթափոխերի վրա, որոնք ընդհատվում են միայն լուսավոր ապագայի վերաբերյալ հույսի միամիտ ցոլքերով: Երբեմնի կարևոր արդյունաբերական շրջանն այժմ ամայացած տնտեսության ու գործազրկության անդեմ վայր էª տեղացիներին ստիպելով արտագաղթել մեծ քաղաքներ: Բայց Զեհրան, Օլգունը և նրանց ընկերներն իրենց հույսերով ու երազանքներով դեռ մնում են անցյալի և անորոշ ապագայի մեջտեղում ինչ-որ տեղ: Զահրան սիրահարվում է բեռնատարի ավելի տարեց վարորդ Մահուրին, և այդ պատմությունը դառնում է ողբերգական առաջին սեր: Զեհրան և դեռ չինքնուրույնացած Օլգունը կապրեն դառն անցումային շրջան, որը երկուսին էլ կտանի դեպի տառապանք և զարթոնք: Սակայն մինչ նրանք հրաժեշտ կտան իրենց մանկական անմեղությանը, սերը և հույսը կօգնեն նրանց առաջ շարժվել:

Մրցանակներ
«Սև մարգարիտ» մրցանակ, Աբու Դաբիի ՄԿՓ, ՄԱԷ, 2012, Լավագույն դերասանուհի, Տոկիոյի ՄԿՓ, Ճապոնիա, 2012, Բուլղարիայի կինոքննադատների գիլդիայի մրցանակ, Սոֆիայի ՄԿՓ, Բուլղարիա, 2013, «Ամակուրու» մրցանակ, Mooov ԿՓ, Բելգիա, 2013 «Փառատոնի կարթ» մրցանակ, Սպլիտի Միջերկրածովյան ՄԿՓ, Խորվաթիա, 2012

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն