Ֆիլմեր

Ռևազ Չխեիձե

Վերադարձ
Ռևազ Չխեիձե

Ռևազ (Ռեզո) Չխեիձե (ծն. 1926, Քութաիսի, Վրաստան)
1943-1946 թթ. սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում: 1953-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը: 1953-ից եղել է «Վրացֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1973-ից` տնօրեն և Շոթա Ռուսաթավելու անվան թատերական ինստիտուտի կինոյի բաժնի ղեկավարը:  1953-ին  սեփական սցենարով նկարահանել է իր առաջին` «Բորիս Պայչաձե» վավերագրական ֆիլմը, 1954-ին` ևս երկու վավերագրական ֆիլմ` Թենգիզ Աբդուլաձեի հետ: 1955-ին ավարտել է  «Մագդանայի Լուրջան» կինոնկարը, որը 1956-ին Կաննի ՄԿՓ-ի մրցանակակիր է դարձել: Չխեիձեն եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Ֆիլմացանկ
Բորիս Պայչաձե  (1953, վավ.), Մեր պալատը (1954, Թ. Աբուլաձեի հետ, վավ.) , Վրաստանի ժողովրդական պարի պետական անսամբլը (1954, Թ. Աբուլաձեի հետ, վավ.), Մագդանայի  Լուրջան  (1955), Մեր բակը (1956), Ցխնեթցի Մայան  (1959), Գանձ  (1961), Ծովային արահետ  (1962), Զինվորի հայրը  (1964), Ա¯յ քեզ երիտասարդություն (1969), Տնկիներ (1975),  Քո որդին, երկիր (Պատմություն շրջկոմի  քարտուղարի մասին, 1985), Տիրոջ տապանի մոմը (2008):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն