Ֆիլմեր

Սերժ Ավետիքյան, Օլենա Ֆետիսովա

Վերադարձ
Սերժ Ավետիքյան, Օլենա Ֆետիսովա

Սերժ Ավետիքյան (ծն. 1955, Երևան)
Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր: 1970-ին ընտանիքը վերադարձել է Ֆրանսիա, և Ավետիքյանն ուսանել է Մյոդոնի (Ֆրանսիա) Դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում, այնուհետև հիմնել է թատերախումբ և ստեղծել բազմաթիվ ֆիլմեր: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանի նրա կարիերան սկիզբ է առել1979-ին: 1982-ից սկսել է նկարահանել վավերագրական, 1990-ից` կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր: Մինչև 2000 թ. Ավետիքյանի ֆիլմերի մեծ մասն արտադրել է սեփական կինոընկերությունը Նա նկարահանել է նաև այլ ընկերությունների թողարկած մի շարք անիմացիոն, խաղարկային և վավերագրական գործեր: Խաղացել է բազմաթիվ ֆրանսիական և հայկական ֆիլմերում: 2010-ին ”Շների կղզին” անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի ՄԿՓ-ի ”Ոսկե արմավենու ճյուղին”:

Ֆիլմացանկ
Սիրո պատմություն. Կոլոմբ և Ավետիս (1981, վավ.), Հետդարձ չկա (1982, համառեժ.` Ժակ Քեբադյան, վավ.), Ի±նչ են դարձել ընկերներս (1984, վավ.), Ես արևին լավ գիտեմ (1989, համառեժ.` Ժակ Քեբադյան), Բարի օր, պարոն (1992, կ/մ), Առաքելությունն իրագործված է (1993, կ/մ), Հինգերորդ երազանքը (1994, վավ.), Ցտեսություն, տիկին (1996, կ/մ), Պարոնայք, տիկնայք (1997, կ/մ), Lux aeterna (1999, համառեժ.` Լևոն Մինասյան, կ/մ), Terra emota (2000, համառեժ.` Լևոն Մինասյան, կ/մ), Կյանքի գիծը (2001, կ/մ), Երկու ցցափայտի միջև (2002), Իրինա Բրուք. վարակիչ հաճույք (2003), Ամուսնական սեր (2004), Մի գեղեցիկ առավոտ (2005, կ/մ., անիմ.), Մենք նույն ջուրն ենք խմել (2006, վավ.), Երիտասարդ ենք եղել (2008, կ/մ), Անհնազանդություն 1 (2008, կ/մ), Շների կղզին (2010, կ/մ, անիմ.), Շների պատմությունը  (2011, վավ.) Փարաջանով (2013):

Օլենա Ֆետիսովա (1964, Կիև, Ուկրաինա)
Բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: 1987-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութանական պետական  ինստիտուտը (ՎԳԻԿ) և այդ ժամանակից ի վեր անընդմեջ  կինոյի ոլորտում է: Նա Եվրոպայի վավերագրության ցանցի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2009-ին արժանացել է Ուկրաինայի պետական կինոմրցանակին: Ավարտել է նաև Եվրոպայի լսատեսողական ձեռնարկուներ կազմակերպության (EAVE) դասընթացը: 2001-ին հիմնել և ղեկավարում է ՙ”Ինտերֆիլմ” կինոստուդիան:

Ֆիլմացանկ
Վերոնիկան և սաքսոֆոնը (2005, վավ.), Արմատներ (2005, վավ.),  Կար չկար, մի խրճիթ կար (2005, վավ/), Արտակարգ Չեռնոմիրդին (2008, վավ.), Տանը ոչ միայնակ (2009, վավ.), Փարաջանով (2012):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն