Ֆիլմեր

Գայլի բերանը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Գայլի բերանը
Պրոդյուսեր(ներ) Նիկոլա Ջուլիանո, Ֆրանչեսկա Կիմա, Դարիո Ձոնտա
Ռեժիսոր Պիետրո Մարչելլո
Սցենարի հեղինակ(ներ) Պիետրո Մարչելլո
Օպերատոր Պիետրո Մարչելլո
Երաժշտությունը` Էմանուելե Վերնիլլո
Հնչյունային ձևավորող` Էմանուելե Վերնիլլո
Մոնտաժող` Սառա Ֆգայեր
Նկարահանվել են` Վինչենցո Մոտա, Մարի Մոնակո

 

Սինոփսիս

Երկար բացակայությունից հետո մարդը տուն է դառնում: Գնացքից իջնում է մի գորշ նավահանգստային քաղաքում: Սկսում է շրջել իրենց անկումն ապրած երբեմնի վայրերով` ի որոնումն դրանց վաղեմի փառքի: Գետտոյի հին թաղամասի համեստ բնակարանում տարիներով նրան են սպասում սառած ճաշն ու կյանքի ուղեկցուհին: Մարին և Էնցոն սպասել ու կարոտել են միմյանց ճաղերի հետևից իրար տեսնելու առաջին պահից ի վեր, երբ թաքուն ժապավենի վրա ձայնագրված անխոս ուղերձներ փոխանակեցին: Նրանց երազանքը քաղաքին ու ծովին հայող  փոքրիկ գյուղական տունն է` ներկա ժամանակի ճնշումներից հեռու,  անհուն երջանկության կանգ առած ժամանակի մեջ: Նրանք նորից են բաժանում մեկմեկու ծածուկ ճակատագրերն իրենց ուղեկիցների հետ` Կրոչե Բիանկայի լաբիրինթոսում, Պրե փողոցում, Սոտտորիպայում… Հինավուրց անուններ մի վայրում, որին չի դիպել արդի դարաշրջանը, և որտեղ 20-րդ դարը խրվել է ծանծաղուտը, ինչպես անխարիսխ նավը:

Մրցանակներ
FIRPRESCI-ի մրցանակ, Թուրին քաղաքի մրցանակ, Թուրինի Երիտասարդ կինոյի ՄԿՓ, Իտալիա, 2009, ՙՔալիգարի՚ մրցանակ, ՙԹեդի՚ մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, Գերմանիա, 2010, SIGNIS-ի մրցանակ, Ժյուրիի հատուկ մրցանակ, Բուենոս Այրեսի անկախ կինոյի ՄԿՓ, Արտենտինա, 2010, ՙԴոնատելլոյի Դավիթ՚ մրցանակ (լավագույն վավերագրական ֆիլմ), Իտալական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, Իտալիա, 2010, ՙԱրծաթե ժապավեն՚ (լավագույն վավերագրական ֆիլմ), Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատ, Իտալիա, 2010

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն