Ֆիլմեր

Այդ ես չեմ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013

Այդ ես չեմ
Պրոդյուսեր(ներ) Վիկտորյա Լյուպիկ, Արմեն Մանասարյան, Գևորգ Գևորգյան
Ռեժիսոր Մարիա Սահակյան
Սցենարի հեղինակ(ներ) Մարիա Սահակյան, Աստղիկ Սիմոնյան
Օպերատոր Մկրտիչ Մալխասյան
Երաժշտությունը` Վարդան Հարությունյան "Air and stones"
Հնչյունային ձևավորող` Ալեքսանդր Սեմյոնով, Ֆիլիպ Լամշին
Մոնտաժող` Մարիա Սահակյան
Նկարահանվել են` Արինա Ադյյու, Եվգենի Ցիգանով, Մարիա Ատլաս, Գեորգ ֆոն Բաումգարթեն, Լուիզա Ներսիսյան, Արման Հակոբյան, Արթուր Պապիկյան, Գագիկ Բաբլումյան, Գլակ Անդրեասյան, Արթուր Մանուկյան
Արտադրող ընկերություն ANNIKO FILMS, 2nd lane Fuchika str, 5-6
 

Սինոփսիս

Հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող  9-մասանոց  տաղի սկզբունքով ֆիլմը շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` “Փարոսի” բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա  ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, Ազգային կինոյի ՙՀայակ՚ մրցանակ, Երևան, 2013

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն