Ֆիլմեր

Մարիա Սահակյան

Վերադարձ
Մարիա Սահակյան

Մարիա Սահակյան (ծն. 1980, Երևան)
1992-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1996-ին ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուստանյան պետական համալսարան (ՎԳիԿ)` Վլադիմիր Կորոբինի արվեստանոցում ռեժիսուրա և անիմացիա ուսանելու: 2000-03 թթ. մուլտիմեդիա հանրագիտարանի համար նկարահանել է մի շարք կարճամետրաժ աշխատանքներ  Երկրորդ աշխարհամարտի մասին և մի քանի փորձարարական ֆիլմ: Համալսարանն ավարտել է 2003-ին “Հրաժեշտ” դիպլոմային աշխատանքով, որի եվրոպական պրեմիերան կայացել է Ռոտերդամի ԿՓ-ում, իսկ ամերիկյանը` Թելյուռայդի ՄԿՓ-ում: 2007-08 թթ. Սահակյանն սկսել է զարգացնել “Գյումրի 1946” նախագիծը, որը հայերի անձնական պատմություններ են, և ձեռնարկել է “Այդ ես չեմ” ֆիլմի սցենարը: Վերջինս մրցանակի է արժանացել B2B (Բելգրադ), երևանյան ՙՈսկե ծիրանի՚ “Ռեժիսորներ` առանց սահմանների” ծրագրերի կողմից և 2009-ին ընտրվել մասնակցելու Թուրինի  FilmLab մշակման ծրագրին:

Ֆիլմացանկ
Խաղ (2000, կ/մ), Հրաժեշտ (2003, կ/մ,), Փարոս (2007), Terranova (2009), Նախոդկա (2010, կ/մ), Էնտրոպիա (2012), Այդ ես չեմ (2013):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն