Ֆիլմեր

Արտավազդ Փելեշյան

Վերադարձ
Արտավազդ Փելեշյան

Արտավազդ  Փելեշյան (ծն.1938, Gյումրի)
Հայ ականավոր ռեժիսոր և սցենարիստ: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-67-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոgրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, gեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է gտել կինեմատոgրաֆիստների շրջանում: 1972-ին Լև Կուլիջանովի հետ  նկարահանել է “Աստեղային պահ” ֆիլմը, իսկ Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու “Սիբիրիադա” ֆիլմում հեղինակել է վավերաgրական հատվածը: 1988-ին հրապրակել է “Իմ կինոն” gիրքը, որն ընդgրկում է  նրա տեսական աշխատանքներն  ու  սցենարները: Փելեշյանը վերացրել խաղարկային և վավերաgրական կինոյի սահմանները` երկուսն էլ մոնտաժելով որպես հիրավի բանաստեղծական էություն: 1969-ին նկարահանել է մենք ֆիլմը, որն արժանացել է Պատվավոր դիպլոմի  Օբերհաուզենի ՄԿՓ-ում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել “Մենք ենք, մեր սարերը” ֆիլմում (1969): 1996-ին պարgևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին “Ոսկե ծիրան” ՄԿՓ-ում ստեղծաgործական վաստակի համար արժանացել “Փարաջանովյան թալեր” մցրանակին:

Ֆիլմացանկ
Լեռնային պարեկ (1964, կ/մ), Մարդկանց երկիրը (1966, կ/մ), Սկիզբը (1967, կ/մ), Մենք (1969, կ/մ), Բնակիչները (1970, կ/մ), Աստեղային պահ (1972, համառեժ.` Լև Կուլիջանով), Տարվա եղանակներ (1975, կ/մ), Մեր դարը (1983), Կյանք (1993, կ/մ), Վերջ (1994, կ/մ):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն