Ֆիլմեր

Արտո Փեհլիվանյան

Վերադարձ
Արտո Փեհլիվանյան

ԱրտոՓեհլիվանյան (ծն. 1945, Ստամբուլ, Թուրքիա)
1973-76 թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի խորեոգրաֆիայի բաժնում: Տեղափոխվելով Ֆրանսիա`  աշխատել է որպես խորեոգրաֆ և մշակութային ծրագրերի ռադիոհաղորդավար: Հեռուստատեսային կարիերան սկսել է 1984-ին (հայկական հեռուստատեսության պաշտոնական թղթակից և լրագրող TF1, Ֆրանս 2, Ֆրանս 3 և 5 ալիքներում): 1990-ից վավերագրական ֆիլմեր և տեսանյութեր է նկարահանում: 2005-ին Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) հովանավորությամբ ֆրանս-հայկական կինոակումբ է ստեղծել: 2011-ից  Հ1 հեռուստաընկերության թղթակիցն է և համագործակցում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և ԼՂՀ-ի ներկայացուցչության հետ:

Ֆիլմացանկ
Հեղափոխության և ողբերգության 500 օր (1990), 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն Հայաստանում (1994), Հայկական կինոյի գանձարանը (1996),  Հայաստանից Հայաստան (2007), Դոն Պասկուալ (2008), Հայերը Դիմադրության շարժման մեջ (2008),  Արևային բանակը (2009), Արարատ, սեր իմ (2001), Հայաստան. գրերի հրաշքը (2011), Հարգանքի տուրք Վանուշ Խանամիրյանին (2011), Տարազ (2012), Վ…, այսինքն` Վեռնյոյ (2013):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն