Ֆիլմեր

Հարություն Խաչատրյան

Վերադարձ
Հարություն Խաչատրյան

ՀարությունԽաչատրյան (ծն. 1955, Ախալքալաք, Վրաստան)
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ: 1981-ին ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 2006-ին Հարություն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2007-ին արժանացել է Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ), 2008-ին դարձել է Ֆրանսիայի Մշակույթի և հաղորդակցման նախարարության գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

Ֆիլմացանկ
Թաղի ձայները (1981, կ/մ, վավ.), Հյուրընկալվելով հրամանատարին (1985, կ/մ, վավ.), ` Մի իրադարձության խրոնիկա (1985, կ/մ, վավ.), `Երեք ռաունդ Վլադիմիր Ենգիբարյանի կյանքից (1986, կ/մ, վավ.), ` Կոնդ (1987, կ/մ, վավ.), Բումերանգ, թողարկում #5 («Վրեժ» նովելը, 1988), Սպիտակ քաղաք (1988, կ/մ, վավ.), Քամին ունայնության (1990), Վերադարձ ավետյաց երկիր (1991), Վերջին կայարան (1994), Վավերագրողը (2003), Պոետի վերադարձը (2006), Սահման (2009), Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ (2012):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն