Ֆիլմեր

Տեղափոխման պատմություններ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2013
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Տեղափոխման պատմություններ
Պրոդյուսեր(ներ) Նորա Արմանի
Ռեժիսոր Նորա Արմանի
Սցենարի հեղինակ(ներ) Նորա Արմանի
Օպերատոր Մեթյու Հեֆերին
Նկարիչ Արեդ Սպենջյան
Երաժշտությունը` Ժան-Ժակ Լըմետր
Հնչյունային ձևավորող` Ժան-Բատիստ Սեն Պոլ
Մոնտաժող` Հարի Գլենոն, Ջեյսոն Գուերա
Նկարահանվել են` Նորա Արմանի, Շեյլա Ուեյմութ, Լորի Ֆոքս
 

Սինոփսիս

Ֆիլմը երկու տեղափոխվող կանանց մասին է: Այլ կերպ ասած, մեկմեկու լիովին անծանոթ Հելգան և Նիլան առնչվում են ընդհանուր բնակարանի պատճառով. առաջինը տեղափոխվում է այդ բնակարանից, երկրորդը` նրա փոխարեն գալիս: Մեկը հեռանում է Նյու Յորքից`` որտեղ բնակվել է վերջին 40 տարին, որպեսզի վերահաստատվի իր ծննդավայր Գերմանիայում, մինչ `մյուսի համար սա բազմաթիվ տեղաշարժերից հերթականն է` բնակարանից բնակարան, քաղաքից քաղաք, երկրից երկիր և նույնիսկ մայրցամաքից մայրցամաք: Նրանք երկուսն էլ չեն գիտակցում, որ դա կարող է ցավագին փորձություն լինել` անկախ այն բանից, թե քանի անգամ է մարդ տեղաշարժվում, կամ որքան է տևում նույն տեղում մնալը: Հավաքել իրերը, մեկնել, վերահաստատվել. սա երբեք `հեշտ չէ: Նոր շրջանակ, նոր սկիզբ, նոր կյանք… Կյանքը, իրոք, նմանակում է արվեստն այս խաղարկային ֆիլմում, որի գաղափարն `Արմանին հղացել է իր հասուն կյանքի 18-րդ տեղափոխության ժամանակ, Նյու Յորքում մի բնակարանից մյուսը փոխադրվելիս:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն