Ֆիլմեր

Նորա Արմանի

Վերադարձ
Նորա Արմանի

Նորա Արմանի (ծն. 1955, Գիզա, Եգիպտոս)
«Շարժվող պատմությունները» Նորա Արմանիի ռեժիսորական դեբյուտն է լիամետրաժ խաղարկային կինոյում: Նրա նախորդ ֆիլմերը ստեղծվել են համագործակցությամբ կամ վավերագրական են: Որպես դերասանուհի` Արմանին շրջել է աշխարհով մեկ` արժանանալով մրցանակների և պարգևների: Նկարահանվել է հեռուստասերիալներում, ինչպես նաև ֆրանսիական և ամերիկյան ֆիլմերում: Նրա մասնակցությամբ ստեղծված `ֆիլմերից են «Նոր Եվա»-ն, «Հարևան, հարևանուհի»-ն `(Ֆրանսիա), `»Սալամ, շալոմ»-ը (ԱՄՆ): Հայաստանում խաղացել է «Վերջնաժամկետը` յոթ օր», «Լաբիրինթոս» և «Վերջին կայարան» խաղարկային կինոնկարներում, «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական ֆիլմում: 2011-ին Արմանին վարպետության դասեր է վարել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Շուշիում: Որպես համակարգող հրավիրվում է միջազգային կինոփառատոների: 1991-93 թթ. ներկայացրել է ՀՀ Մշակույթի նախարարությունը` քարոզելով հայկական կինոն աշխարհում:

Ֆիլմացանկ
Վերջին կայարան (1994, համառեժ.` Հարություն Խաչատրյան), Պարզապես ուրիշ օր (2010, վավ.), Նորա X Նորա (2012, վավ.), Շարժվող պատմություններ (2012):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն