Ֆիլմեր

Ցիա Ժանգքե

Վերադարձ
Ցիա Ժանգքե

Ցիա Ժանգքե (ծն. 1970, Ֆենգյանգ, Չինաստան)
Ժանգկեն սովորել է նկարչություն, սկսել է հետաքրքրվել խաղարկային կինոյով,  1995-ին հիմնադրել է Փորձարարական կինոյի երիտասարդական խումբը` նկարահանելով երկու մրցանակակիր ֆիլմեր: 1997-ին ավարտել է Պեկինի կինոակադեմիան և իր առաջին լիամետրաժը` “Քսիաո Վուն” (1998) մեծ հաջողությունների հասավ Բեռլինի, Նանտեսի և Վանկուվերի փառատոններում: Նրա երկու “Հարթակ” (2000) և “Անհայտ հաճույքներ”  հաջորդող ֆիլմերը պաշտոնապես անցան Վենետիկի և Կանի կինոփառատոններում: 2003-ին նա հիմնադրեց Xstream Pictures ընկերությունը, 2003-ին, որպեսզի աջակցի ողջ Չինաստանի երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներին: Նկարահանել է “Աշխարհը”  ֆիլմը (2004), իսկ նրա վերջին գործերից մեկը` “Նատյուրմորտ” (2006) ֆիլմը Վենետիկի 2006թ. կինոփառատոնին արժանացավ “Ոսկե առյուծ”  մրցանակի:

Ֆիլմացանկ
Սյաոշանը տուն է վերադառնում (1995), Գրպանահատը (1997), Հարթակ (2000), Հասարակական (2001, կ/մ), Անհայտ Հաճույքներ (2002), Աշխարհը (2004), Դոնգ (2006, վավեր.), Նատյուրմորտ (2006), Մեր տաս տարիները (2007, կ/մ), Անօգուտ (2007, վավեր.), Պատմություններ մարդու իրավունքներ մասին (2008), Քաղաք (2008), Երանի իմանայի (2010, վավեր.), Յուլու (2011, վավեր.), Մեղքի հպում (2013):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն