Ֆիլմեր

Գեորգի Դանելիա

Վերադարձ
Գեորգի Դանելիա

Գեորգի Դանելիա (ծն. 1930, Թբիլիսի)
Ամբողջ Խորհրդային Միություւնում ՙտխուր կատագերգություններով՚  (ինչպես Դանելիան ինքն է բնորոշում  ֆիլմերը) ճանաչված կինոռեժիսորն ու սցենարիստը ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը և նախ աշխատել  որպես ճարտարապետ: 1956-ին ընդունվել է “Մոսֆիլմի” ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: Նրա  “Ես քայլում եմ Մոսկվայով” ֆիլմը` Նիկիտա Միխալկովի գլխավոր դերակատարմամբ, խրուշչովյան “ձնհալի” տիպական գործերից էր: Դանելիայի ամենահայտնի ֆիլմերի թվում են ՙ”Միմինոն”, “Մի տրտմիր”-ը և “Աշնանային մարաթոնը”:1976-ին եղել Բեռլինի ՄԿՓ-ի ժյուրիի անդամ: 1990-ին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, իսկ հետագայում Ռուսաստանի կինոարվեստի ակադեմիայի մրցանակին` ստեղծագործական ավանդի համար: Լինելով իր ֆիլմերի սցենարի հեղինակը կամ համահեղինակը`  նա  սցենարներ  է գրել նաև այլ ռեժիսորների համար (“Հաջողության ջենթլմենները” 1972, “Ֆրանսիացին”, 1988, “Ողջույն շեփարահար Չարլիից”, 1998):

Ֆիլմացանկ
Վասիսուալի Լոխանկին (1958, կ/մ), Նրանք էլ մարդ են (1959, կ/մ), Սերյոժա (1960, համառեժ.` Իգոր Տալանկին), Ճանապարհ դեպի նավամատույց (1963), Ես քայլում եմ Մոսկվայով (1964), Երեսուներեք (1965), Մի վշտանա  (1969), Անհույս կորածը (1974), Աֆոնյա (1975), Միմինո (1977), Աշնանային մարաթոն (1979), Արցունքները կաթում էին (1982), Կին-ձա-ձա (1986), Անձնագիրը (1991), Նաստյա (1993), Գիր թե արծիվ (1995), Բախտ (2000), Կո°ւ. կին-ձա-ձա (2013):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն