Նորություններ

Մեկնարկեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը

Վերադարձ 09 Հուլիսի 2013 09:51
Մեկնարկեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը

Հայ-թուրքական կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողովը  կանցկացվի Երևանում հուլիսի 8-10-ը, 2013թ. 10-րդ Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովի բացման արարողակարգը կկայանա Հուլիսի 8ին, ժամը 14:00  Թեքեյան կենտրոնում:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու վերապատրասումներից, զեկույցներից, անհատական հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից: Սեմինարի երկու հաղթողները կստանան մրցանակներ՝ 10,000 և 5000 ԱՄՆ դոլարի չափով:

10 ծրագիր՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից, ընտրվել են մասնակցելու աշխատաժողովին:

10 մասնակիցներն են՝ Անուշ Ջահանյանը “The Door” ֆիլմով, Արթուր Սուքիասյանը՝ “Our Atlantis”, Սոնա Գրիգորյանը՝ “Game”, Րաֆֆի Վարդանյանը՝ “The Beggar Goes Home”, Ջիվան Ավետիսյանը՝ “The Sad Postman Of The War” ֆիլմերով Հայաստանից և  Դոգան Բարանը Քութոլուն՝ “Penceredeki Kadın”, Հաջը Օրմանը՝ “Homo Politicus”, Քազիմ Թասքինը՝  “Winter Silence”, Բարիս Հանջիոուլլարին՝ “Mahfuz (Conserved)” և Մուսա Իրսին “The Hidden” ֆիլմերով Թուրքիայից:

Աշխատաժողովը կվարի դանիացի կինոգետ և “European documentary network” –ի նախկին տնօրեն Թյու Սթին Մյուլլերին:

Աշխատաժողովի ժյուրիի կազմում են Չիդեմ Մաթերը Անադոլու Քյուլթյուրից, Ստամբուլի “Meetings on the Bridge”-ի ղեկավար Գյուլին Ուսթյունը, Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի վավերագրական ծրագրերի ղեկավար Ռադա Սեսիչը և հայաստանյան Ինտերնյուսի գրասենյակի  տնօրեն Նունե Սարգսյանը:

Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմը ստեղծվել է «Անադոլու Քյուլթուր» ՀԿ-ի և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ: Հայ-թուրքական կինոպլատֆորմը ստեղծվել է Հայաստանի և Թուրքիայի մշակութային կազմակերպությունների, այդ թվում կինոընկերությունների միջև համագործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով ստեղծել ընդհանրական համակարգ, որի շնորհիվ երկու երկրների կինոգործիչները հնարավորություն կունենան համագործակցել և միասին ֆիլմեր արտադրել: Այն աջակցել է Հայաստանից և Թուրքիայից 11 ֆիլմերի ստեղծմանը:

ՀԹԿՊ-ն «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` Անադոլու Քյուլթուր (Թուրքիա), INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) և INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում ՌԱՍ նախագիծը կիրականացնի մի շարք աշխատաժողովներ և դասընթացներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանի կինոարտադրության մասնագետների համար:

ՀԹԿՊ 2013-ը ֆինանսավորվել է ԱՄՆ պեռքարտուղարության Հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այստեղ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն