Նորություններ

Օր Երկրորդ

Վերադարձ 08 Հուլիսի 2013 10:33
Օր Երկրորդ

Փառատոնային երկրորդ օրն սկսվեց մամլո ասուլիսներով, որտեղ ներկայացվեցին Հայկական համայնապատկեր ծրագրում ներկայացված վեց ֆիլմեր: Մասնավորապես` լրագրողներին իրենց ֆիլմերը ներկայացրին Մարատ Սարգսյանը («Հայրը»), Նիկոլայ Դավթյանը («Ստեղծագործելու բանաձև»), Մառլեն Էդոյանը («Արմենի պատկերը») , Արա Ճաղարյանը («Լյալիկ»), Թամարա Ստեփանյանը («Անթեղ») և Լուսին Դինքը («Սարոանլենդ»):

Ասուլիսներին հաջորդեց «Հայաստան –Թուրքիա կինոպլատֆորմի» բացումը Թեքեյան կենտրոնում, ինչպես նաև «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրի բացումը` «Մոսկվա» կինոթատրոնում:

Կեսօրին կայացավ նաև կոկտեյլ մամուլի ներկայացուցիչների համար, որտեղ լրագրողները հնարավորություն ունեցան զրուցել փառատոնի հյուրերից շատերի հետ: Կոկտեյլը նշանակալից էր նաև մի քանի մրցանակների հանձնման առթիվ. Տնօրեն Հարություն Խաչատրյանը մրցանակներ հանձնեց փառատոնի երեք բարեկմների:

Այսօր սկսվեցին նաև վարպետության դասերը. Նաիրի կինոթատրոնում դաս անցկացրեց Պավել Ֆիննը:

Երեկոյան կայացան նաև Լեհական ծրագրի բացումը, Իշտվան Սաբոյի հետահայաց ցուցադրությունների մեկնարկը` «Մեֆիստո» ֆիլմի ցուցադրությամբ, ինչպես նաև «Սիրելու իրավունք ֆիլմի Երևանյան պրեմիերան:

Օրն ավարտվեց Պողոսյան այգիներում Երևանյան իշերներ ծրագրով, որտեղ ցուցադրվեց Օ Մուելի Կարտոֆիլ ֆիլմը, և Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա երաժշտական ֆիլմերի ցուցադրությամբ:

Օրվա ամենակարևոր իրադարձությունն, անխոս, Շառլ Ազնավուրի տանը կայացած ընդունելությունն էր, որտեղ հռչակավոր շանսոնիեն ընդունեց փառատոնի հյուրերին և ղեկավարությանը: Ընդունելությանը ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախարար պրն. Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն