Նորություններ

Օր երրորդ

Վերադարձ 09 Հուլիսի 2013 10:33
Օր երրորդ

Այսօր Թեքեյան կենտրոնում մեկնարկեց Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ արտադրության ֆորումը, իսկ առավոտյան մամլո ասուլիսները նախ ներկայացրին այս տարի առաջին անգամ կայանալիք Ռուսաստանի կինոյի օրեր ծրագիրը, որն իրականացվում է ՌԴ մշակույթի նախարարության և “Կինոֆեստ” պրոդյուսերական կենտոնի հետ համատեղ:Ասուլիսին հանդես եկան ծրագրի շրջանակներում ֆիլմեր ներկայացրած ռեժիսորները` Վլադիմիր Ալենիկովը, Նատալյա Մերկուլովան, Ալեքսեյ Չուպովը, Դմիտրի Վորոբյովը, Ալեքսեյ Ֆեդորչենկոն, ինչպես նաև Վիկտոր Կրիվոպուսկովը` Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարը և Սերգեյ Բրագինը` “Կինոֆեստ” ընկերության ղեկավարը: Ծրագիրը մեկնարկեց կեսօրին` Բորիս Խլեբնիկովի “Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ” ֆիլմի ցուցադրությամբ:

Ասուլիսով հանդես եկավ նաև գերմանացի հռչակավոր կինոռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթան, ով ներկայացրեց իր նոր “Հաննա Արենդտ” ֆիլմը, որն էլ երեկոյան ունեցավ իր Երևանյան պրեմիերան: Նշենք, որ իրադարձության ընթացքում ռեժիսորին հանձնվեց “Փարաջանովյան թալեր” մրցանակ: Ռեժիսորն այսօր նաև վարպետության դաս անցկացեց:

Առավոտյան ասուլիսներով հանդես եկան և իրենց ֆիլմերը ներկայացրին միջազգային մրցութային ծրագրում ներկայացված Տարվա հինգերորդ եղանակը և Լուսանկարիչը ֆիլմերի հեղինակներ Ջեսիկա Վուդուորթը և Մաչեյ Ադամեկը:

Օրվա գլխավոր իրադարձություններից էր Ներսես Հովհաննիսյանի 75-ամյա հոբելյանին նվիրված երեկոն, որտեղ հայտարարվեց ռեժիսորին “Փարաջանովյան թալեր” մրցանակի հանձնումը: Ելույթի հատուկ խոսքով հանդես եկավ ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը:

Իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին նվիրված երեկոն:

Այսօր մեկնարկեց նաև անանի վրաց ռեժիսոր Ռեզո Չխեիձեի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: 

Այսօր մեկնարկեց նաև “ԱՊՀ երկրների կինո” ծրագիրը Գյումրիում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն