Նորություններ

Օր չորրորդ

Վերադարձ 10 Հուլիսի 2013 10:44
Օր չորրորդ

Փառատոնային չորրորդ օրը սկսվեց մրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերի մամլո ասուլիսներով: Հանդես եկան Միրա Ֆորնեյը «Իմ մարդասպան շունը», «Լեոն Պրուդովսկին», «Բարի գալուստ և ցավակցում ենք», Մարիա Սահակյանը «Այդ ես չեմ», Լորանս Պերիգոն «Երկու հոգու միջև» և Արտո Փեհլիվանյանը «Վ…Այսինքն` Վեռնյոյ»:

Փառատոնային օրակարգը շարունակվեց Գոդֆրի Ռեջրոյի վարպետության դասով: ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Պիետրո Մարչելլոյի հետ, ով ներկայացրեց “Փելեշյանի լռությունը” ֆիլմը:

Այսօր տեղի ունեցավ նաև Քույր փառատոների` Պուսանի և Ռոտերդամի փառատոների ծրագրերի բացումը, ինչպես նաև Ուլրիխ Զայդլի հետահայաց ցուցադրությունների ծրագրի մեկնարկը:

Օրն ամփոփովեց “Ոսկե ծիրանի” 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյով, որտեղ ներկա էին փառատոնի հյուրերն ու բարեկամները:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն