Նորություններ

Օր հինգերորդ

Վերադարձ 11 Հուլիսի 2013 16:23
Օր հինգերորդ

Այսօր առավոտյան մամլո ասուլիսներով փառատոնի շրջանակներում հանդես եկան միջազգային մրցութային ծրագրում ներկայացված «Ձայն լռության» (ռեժ.` Վիգեն Չալդրանյան) «Թափառում» (ռեժ.` Արշալույս Հարությունյան) ֆիլմերի հեղինակները, ինչպես նաև հռչակավոր կինոռեժիսոր Յոս Ստելինգը, ով այս տարի Երևանում կներկայացնի «Աղջիկը և մահը» ֆիլմը:

Օրակարգը շարունակվեց Ժամանակակից արվեստի թանգարանում` «Արևելքից արևմուտք, մոդեռնից պոստմոդեռն. Հայ արվետագետներ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմամբ, որտեղ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Արսինե Խանջյանին հանձնվեց Մինաս Աետիսյանի մեծարժեք կտավներից մեկը` որպես նվեր:

Կեսօրից հետո կայացավ Թուե Սթին Մյուլլերի վարետության դասը, ինչպես նաև Գոդֆրի Ռեջիոյի հանդիպումը երիտասարդների հետ ԹՈՒՄՈ կենտրոնում:

Երեկոյան տեղի ունեցան Յոս Ստելինգի «Աղջիկը և մահը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Օրվա կարևորագույ իրադարձությունը, անխոս, մեծանուն վավերագրող Արտավազդ Փլեշյանի հոբելյանական երեկոն էր, որտեղ ցուցադրվեցին նրա մի շարք ֆիլմեր, ինչից հետո ռեժիսորը պատրաստակամ եղավ պատասխանել լրագրողների և հանդիսականների հարցերին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն