Նորություններ

Օր վեցերորդ

Վերադարձ 13 Հուլիսի 2013 16:28
Օր վեցերորդ

Այսօր մամլո ասուլիսներով հանդես եկան «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ներկայացված ֆիլմերից մի քանիսի հեղինակները, ովքեր ներկա են այժմ փառատոնում: Մասանվորապես, իրենց ֆիլմերը մամուլին ներկայացրին Մարտին Գուգիսբերգը («Բաումանները»), Մարիո Գարեֆոն («Իր ստվերը կերակրող մարդը»), Լուկաշ Օստալսկին («Մայրը»), Անդրանիկ Հարությունյանը («Հեքիաթ») և Ցեզարի Ստոլեցիկն («Թուհ»): Ասուլիսը վարեցին ծրագրի ղեկավարներից Արամ Շահբազյանը և Լուսինե Սարգսյանը: Առավոտյան մամլո ասուլիսներով հանդես եկան նաև Սանհուն Փարքը («Սոսկ կյանք»), Թամարա Գուրչիանին («Սև ծովի վերջին ծովահենները») և Թամար Գուրչիանին («Ամեն ինչ անհետացնող մեքենան»):

 

Օրվա կարևորագույն միջոցառումը կայացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն Արտավազդ Փելեշյանին հանձնեց Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» հատուկ մրցանակը: Արարողությանը ներկա էին փառատոնի հյուրերը, մասնակիցները:

 

Կեսօրից հետո տեղի ունեցավ Յոս Ստելինգի հետ հանդիպումը, որի հաջորդեց Վրցական ֆիլմերի ծրագրի բացումը Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Երեկոյան տեղի ունեցավ Պիետրո Մարչելլոյի ֆիլմերի Հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդեց հեղինակի հետ հարց ու պատասխանը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն