

Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցավ «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռներ» -ի շրջանակներում «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրեց նաև վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի. Այդ թվում` Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Թամարա Ստեփանյանի «Անթեղ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» , Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Վարդան Հովհաննիսյանի «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիմերը:
«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որևէ տարածաշրջանի վրա և այս տարի ծրագիրը նվիրված էր Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին: