Նորություններ

Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ –ում

Վերադարձ 31 Հոկտեմբերի 2013 16:13
Ռեժիսորներ առանց  սահմանների  նախագիծը ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ –ում

Ռեժիսորներառանցսահմանների (ՌԱՍ) նախագիծը  հոկտեմբերի 24 -ին  «Կիև» կինոթատրոնում   տեղիունեցածմամուլիասուլիսում ներկայացրեցիրգործունեությունը :

Ասուլիսի բանախոսներն էին  ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ-ի տնօրեն Անդրիյ Խաչփախչին, ՌԱՍ նախագծի տնօրեն և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՌԱՍ նախագծի ղեկավար և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, Ինտերնյուս-Ուկրաինայի ղեկավար Կոնստանտին Քվուրթը, ռեժիսոր Մարիա Սահակյանը, «Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն» -ի տնօրեն Նունե Սարգսյանը և ՌԱՍ ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

 

2013 թ. հոկտեմբերի 21-25-ը, ՌԱՍ նախագիծը Ուկրաինայում Կիևի 43 «Մոլոդիստ»  ՄԿՓ-ի շրջանակներում իրականացրեց Պրոդյուսերների աշխատաժողովը:

 

Աշխատաժողովի ընթացքում տասներկու պրոդյուսեր և ռեժիսոր ներկայացրեց տասնմեկ խաղարկային ֆիլմերի նախագծեր: Հայաստանից մասնակիցները չորսն էին` Անի Ոսկանյանը` «Բրավո, վիրտուոզ», Հելենա Մելքոնյանը` «Ալիսան և Ճագարները», Օքսանա Միրզոյանը` «Անդունդ» և Շուշան Քոչարյանը` «Երկար այգիներում» (Հայաստան-Ադրբեջան համատեղ արտադրություն), Վրաստանից երկուսը` Էլեն Մարգվելաշվիլիի` «Թմբկահարը (Percussionista)» և Նոշրա Չխաիձենու` «Մութ օրը» և Ուկրաինայից հինգ մասնակից` Ալեքսանդրա Կոստինան` «Չղջիկ և աստղ», Քեյթ Կուրոխտինան` «Kai», Վերա Յակովենկոն` «Օտարը», Վյաչեսլավ Բիհուն` «Հանուն միլիոնների» և Մարիսիա Նիկիտիուկը` «Երբ անտառներն ընկնում են» նախագծերով:

 

Աշխատաժողովն իրականացվեց MAIA-ի հիմնադիրների և կազմակերպիչների կողմից:  Մասնավորապես, այս անգամ ծրագրում դասավանդեցին Գրացիելլա Բիլդեսհայմը, Ալեսանդրա Պաստորեն, պրոդյոսեր Քարստեն Ստոտերը  և Multi – Platform բիզնես դպրոցի տնօրեն Ջուլիան Շուլցը:  

Պրոդյուսերների աշխատաժողովի հետ համատեղ` ՌԱՍ ծրագիրը Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացրեց «Ֆիլմեր առանց սահմանների» կինո ծրագիրը և կազմակերպեց «Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում» խորագրով գիտաժողով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն