

Արդեն երրորդ անգամ «Ոսկեծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ սկսում են «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:
«WebԾիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի 2013թ. դեկտեմբերի 10-ին եւ կավարտվի 2014թ. փետրվարի 23-ին:
Սահմանվածէ 1 գլխավորեւ 2 խրախուսական մրցանակ:
Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀդրամով եւ հատուկ դիպլոմով:
Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով:
Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն:
Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի նաեւ հատուկ դիպլոմի:
«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2014 թ. փետրվարի 25-ից մարտի 5 ընկած ժամանակահատվածում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:
Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:
«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:
«Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն:
Ֆիմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար դրանք պետք է ներկայացնել DVD ֆորմատով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2013թ դեկտեմբերի 3-ից մինչեւ 2014թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Գրասենյակի հասցեն`Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42
Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:
Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել.
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ + (374 10) 52 10 42 կամ webtv.am հեռուստաընկերություն՝+ (37491) 27 07 76
«WebԾիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնում է նաեւ «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը:
Ծրագրում ցուցադրելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:
Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:
Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:
ՏԵՂԵԿԱՆՔ
Առաջին անգամ «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերին:
Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության եւ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ ստեղծված եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ կայացած առաջին փառատոնին մասնակցեց ամենատարբեր ժանրերի 49 ֆիլմ, որը webtv.am հեռուստատեսությամբ մեկ ամսում դիտեցին 52.000 անգամ:
Սահմանված 2 (երկու) մրցանակները՝ «Web Ծիրան»գլխավորմրցանակը եւ «Web Ծիրան» խրախուսական մրցանակը փառատոնի հիմնադիրների որոշմամբ տրվեցին ինտերնետ քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած ֆիլմերին:
Փառատոնի ֆիլմերը դիտած օգտատերերը webtv.am հեռուստակայքում գրեցին մոտ 4000 մեկնաբանություն:
Փառատոնի ողջ ընթացքում գործեց նաեւ փառատոնի հատուկ էջը Facebook սոցիալական ցանցում: Փառատոնի բոլոր ֆիլմերի մասին տեղեկատվական անոնսներ տեղադրվեցին ինչպես Facebook սոցիալական ցանցի Փառատոնի հատուկ էջում, այնպես էլ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության էջերում:
Փառատոնի մեկնարկին եւ ընթացքին անդրադարձան ավելի քան 200 տեղական եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցներ` հեռուստաընկերություններ, թերթեր, ինտերնետային լրատվամիջոցներ:
«Web Ծիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկեց 2012 թվականի նոյեմբերի 1-ին եւ ավարտվեց նոյեմբերի 31-ին:
Այս անգամ ընտրության ավելի չափորոշիչային պայմաններում կինոփառատոնին ներկայացվեց 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ:
Սահմանված էր 1 գլխավոր եւ 4 խրախուսական մրցանակ եւ 1 «Համակրանք» մրցանակը:
1 ամսում ֆիլմերը webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ դիտեցին ավելի քան 12.000 անգամ:
