Նորություններ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ կինոնախագծի զարգացման դասընթաց

Վերադարձ 13 Մարտի 2014 14:29
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ կինոնախագծի զարգացման դասընթաց

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման դասընթացի համար: Ծրագրին մասնակցել կարող են նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող հայ և թուրք կինոգործիչները: Դասընթացը տեղի է ունենալու 2014թ. ապրիլի 14-16-ը, Ստամբուլի 33-րդ միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:

Դասընթացը բաղկացած է լինելու վերապատրաստման դասընթացներից, անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից (project pitches): Դասընթացին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:

Հաղթող նախագիծը կպարգևատրվի  ԵՎրամիության կողմից 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով:

Հայ և թուրք կինոգործիչները կարող են դիմել դասընթացին մասնակցելու հայտերով մինչև 2014թ. մարտի 25-ը: Մարտի 25-ից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվելու:

Թուրքիայի սահմամններից դուրս մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը (յուրաքանչյուր կինոնախագծից մեկ մասնակից) կապահովվի ՀԹԿՊ ծրագիրը:

 

 Դիմելու հիմնական նախապայմաններն են`

 Ընդունվում են կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծերի հայտեր:

Նկարահանող խումբը պետք է ընդգրկի հայ և թուրք կինոգործիչների: Ֆիլմերը պետք է համատեղ արտադրության լինեն:

 

Այլ կանոններ և պայմաններ

 Կինոնախագծերը պետք է համապատասխանեն Հայաստան-Թուրքիա համատեղ արտադրությանը: Համատեղ արտադրության հնարավորությունների համար տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ կայքից՝ www.cinemaplatform.org ՝ «Ֆիլմեր նկարել Հայաստանում» և «Ֆիլմեր նկարել Թուրքիայում» բաժիններից:

Ֆիլմի գլխավոր աշխատակազմը (ռեժիսոր, սցենարի հեղինակ կամ օպերատոր) պետք է լինի Հայաստանից և Թուրքիայից: Յուրաքանչյուր երկրից մասնակիցների ներգրավումը պետք է լինի առնվազն 35% - 65% հարաբերակցությամբ:

Աշխատաժողովը կանցկացվի անգլերեն լեզվով: Ֆիլմերը ներկայացնելիս անհրաժեշտության դեպքում կտրամադրվի թարգմանիչ: Սակայն թարգմանիչը չի մասնակցի ամբողջ աշխատաժողովին:

ֆիլմի նկարահանումը պետք է ավարտվի 2015թ. հուլիսին: 

 

Դիմելու ընթացակարգը`

 Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին դիմելու համար անհրաժեշտ է անգլերեն լեզվով հետևյալ փաստաթղթերը ուղարկել հետևյալ էլ. հասցեին iremargat@anadolukultur.org մինչև 2014 թ. մարտի 28-ը:

 

  • լրացված դիմում-հայտ, դիմում հայտը կարող եք ներբեռնել այստեղ
  • ֆիլմի համառոտ նկարագրություն/ մեկնաբանությունը,
  • մոտիվացիա (ռեժիսորի/պրոդյուսերի),
  • ռեժիսորի, պրոդյուսերի և սցենարի հեղինակի կենսագրությունները և ֆիլմոգրաֆիաները,
  • նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը,
  • բյուջեն,
  • ֆինանսական պլանը:

 Դիմումների ընտրությունը

 Դիմումները կգնահատվեն և կընտրվեն հայ և թուրք կինոգործիչներից բաղկացած ընտրող հանձնաժողովի կողմից:

Ընտրության վերջնական արդյունքները կհայտարարվեն Մարտի 31-ին

 Հայաստան – Թուրքիա կինոպլատֆորմը հիմնադրվել է 2008թ.-ին Անադոլու Քուլթուրի (Թուրքիա) և Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) նախաձեռնությամբ: Կինոպլատֆորմի նպատակն է միավորել Թուրքիայի և Հայաստանի կինոարտադրողներին և ստեղծել ընդհանուր կապերի ցանց, որի միջոցով երկու երկրների կինոյի ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան համագործակցել և համատեղ ֆիլմեր նկարահանել:  Սկսած հիմնադրման պահից, ՀԹԿՀ-ը աջակցել է Հայաստանի և Թուրքիայի կինոարտադրողների կողմից նկարահանվող 13 ֆիլմերի համատեղ արտադրությանը:

ՀԹԿՊ 2014 Ստամբուլի դասընթացը տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն