Նորություններ

Web Ծիրան 3-Րդ Համահայկական Առցանց Կինոփառատոն Մրցույթի Ամփոփում

Վերադարձ 22 Մարտի 2014 14:46
Web Ծիրան 3-Րդ Համահայկական Առցանց Կինոփառատոն Մրցույթի Ամփոփում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ մարտի 21-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում ներկայացրեցին «WEB ԾԻՐԱՆ» 3-րդհամահայկական առցանց կինոփառատոնի ամփոփիչ հանդիսությունը և մրցանակաբաշխությունը: Մրցույթի արդյունքները մասնակիցներին, հյուրերին և մամուլի ներկայացուցիչներին ներկայացրեցին հրավիրյալ ժյուրիի կազմը` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունեցին և ծրագրի նշանակության մասին խոսեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

 

Այս տարեսկզբին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևող «WEB ԾԻՐԱՆ» առցանց մրցույթին ներկայացվել են խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ Երևանից, Գյումրիից, Ռուսաստանից: Ֆիլմեր ներկայացվել էին ինչպես անհատ ռեժիսորների, այնպես էլ արտադրող ընկերությունների կողմից:

 

Մրցույթը սահմանել էր երեք մրցանակ` Գլխավոր և երկու խրախուսական, ինչպես նաև «Հանդիսատեսիհամակրանք». վերջինս նախատեսված է առցանց ամենամեծ թվով դիտումների արժանացած ֆիլմի համար, իսկ Գլխավոր և Խրախուսական մրցանակներին արժանացող ֆիլմերն ընտրվել են հրավիրյալ ժյուրիի կողմից:

 

Գլխավորմրցանակըդրամականպարգևէ` 420 000 ՀՀդրամիչափով, իսկ Խրախուսական մրցանակներին արժանացած երկու ֆիլմերի հեղինակները կունենան հնարավորություն ստանալու  տեխնիկական աջակցություն հաջորդ ֆիլմի նկարհանման համար:

 

 

«WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանցկինոփառատոնիմրցանակակիրներնեն.

Առաջինմրցանակ

«ՍՏՎԵՐ», Ռեժ.` Նիկոլայ Հովհաննիսյան

 

Երկրորդմրցանակ

«ՆՎԻՐՈՒՄ», Ռեժ.` Վրույր Սիմոնյան

 

Երրորդմրցանակ

«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ», Ռեժ.` Ալեն Մանուկյան

 

Հանդիսատեսիհամակրանք

«ՍՊԱՍՈՒՄ», Ռեժ.` Նարա Կարապետյան

 

Հանդիսության շրջանակներում Հարություն Խաչատրյանը նաև Հոբելյանական «Ոսկե ծիրան» հուշամեդալով պարգևատրեց webtv.am ինտերնետ հեռուստաընկերության տնօերն ԱրայիկՄանուկյանին` ի երախտագիտություն արդյունավետ և մեծարժեք համագործակցության:

 

Արդեն երրորդ տարին իրականացվող «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնը ձգտում է մեկ հարթակում առանց ժանրային սահմանափակումների միավորել հայազգի ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած կինոարտադրող անհատներին և ընկերություններին: Փառատոնը նպատակ ունի ֆիլմերի տարածման համար կիրառելի դարձնել համացանցը՝ որպես այլընտրանքային կինոտարածք:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն