Նորություններ

Ռեժիսորներ առանց սահմանների 8-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում հուլիս 15-17, 2014, Երեվան

Վերադարձ 07 Ապրիլի 2014 12:36
Ռեժիսորներ առանց սահմանների 8-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում հուլիս 15-17, 2014, Երեվան

 

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը հայտարարում է տարածաշրջանային համատեղ արտադրության 8-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունում: Ֆորումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 15-17-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 30-ն է:

ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արևելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից:

Ընտրված դիմորդները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը ամբողջ աշխարհից ժամանած պրոդյուսերներին և մրցել 3 զարգացման դրամաշնորհների համար:  Առաջին մրցանակը կլինի 5000 Եվրոյի դրամաշնորհ: Երկու այլ 3500 Եվրոյի դրամաշնորհներ հնարավոր է տրվեն նախագծերի, որոնք անդրադառնում են հանդուրժողականության խնդիրներին և Արևելյան գործընկերության տարածաշրջանին բնորոշ ընդհանուր սոցիալական հիմնահարցերին:

ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը կենտրոնանում է լիամետրաժխաղարկայինկինոնախագծերիվրա: Վերոնշյալ պետություններից ռեժիսորները և պրոդյուսերները կարող են դիմել ֆիլմերի նախագծերով, որոնք գտնվում են զարգացման փուլում: Նախընտրելի է, որ դրանք լինեն համատեղ արտադրության ֆիլմեր:

 ՌԱՍ 2014 Ֆորումը կներառի կարճատև դասընթացներ, որոնք վարելու են աշխարհահռչակ վերապատրաստողներ և հյուր-խոսնակներ. սա ընտրված նախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին համագործակցության և կարիերայի զարգացման նոր հնարավորություններ կընձեռի: Դասընթացների հետ համատեղ` Ֆորումի ծրագիրը ներառելու է նախագծերի ներկայացում (pitching), անհատական հանդիպումներ միջազգային մասնագետների և պրոդյուսերների հետ:

Որ լեզվով է լինելու աշխատաժողովը՞

Աշխատաժողովը լինելու է անգլերեն լեզվով: Մասնակիցները պետք է կարողանան հանգիստ հաղորդակցվել անգլերենով: Մասնակիցներին խորհուրդ է տրվում մինչև դիմելը լրջորեն հաշվի առնել լեզվի պահանջը:

Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

-     Դիմորդը պետք է լինի Արևելյան գործընկերության երկրներից որևէ մեկից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:

 -     Աշխատաժողովը հիմնականում նախատեսված է սկսնակ պրոդյուսերների համար, սակայն ռեժիսորները և ֆիլմի արտադրության մեջ ներգրավված այլ մասնագետներ նույնպես կարող են դիմել:

Դիմելու գործընթացը

ՌԱՍ 8-րդ համատեղ արտադրության ֆորումին դիմելու համար անգլերեն լեզվով հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկվեն ԱՌՑԱՆՑ ԴԻՄԵԼԱՁԵՎ-ի միջոցով, որը գտնվում է www.dabhub.com կայքի ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում բաժնում:

  • Պրոդյուսերի և ռեժիսորի CV-ն և համառոտ կենսագրությունը՝ ներառյալ լազվի իմացությունը;
  • Դիմորդի լուսանկարը;
  • Մոտիվացիոն նամակ (նամակ, որտեղ նշվում է ինչու է դիմորդը ցանականում մասնակցել աշխատաժողովին) (մաքսիմում 1 էջ);
  • Երկու երաշխավորագիր փորձառու պրոդյուսերից, ռեժիսորից կամ սցենարիստից;
  • Նախագծի սինոփսիսը (մաքսիմում 1 էջ);
  • Սցենարի լոգլայնը (մեկ նախադասություն);
  • Թրիթմենթ (8-10 էջ);
  • Նախագծի զարգացման կարգավիճակը՝ ներառյալ նախատեսված բյուջեն և մոտավոր ֆինանսական պլանը;
  • Ռեժիսորի տեսակետը նախագծի վերաբերյալ (մինչև 1 էջ);
  • Պրոդյուսերի և ռեժիսորի ֆիլմոգրաֆիան:

 Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2014թ. հունիսի 16-ը:
Դիմելու վերջնաժամկետը 2014թ. մայիսի 30 է:

Խնդրում ենք հաշվի առնել, որ անավարտ դիմումները հաշվի չեն առնվելու:

Դիմումների գնահատումը և ընտրությունը

Դիմումները գնահատվելու և ընտրվելու են փորձագետների խորհրդի կողմից: Ընտրված նախագծերի մասին ինֆորմացիան տպագրվելու է ՌԱՍ նախագծերի գրքույկում և տեղադրվելու է ՌԱՍ կայքում (www.dabhub.com):

Ի՞նչ արժե աշխատաժողովին մասնակցությունը

Աշխատաժողովին մասնակցելը անվճար է՝ ներառյալ հյուրանոցը, սնունդը և տեղափոխությունը ԵՄ Արևելյան գործընկերության համապատասխան երկրից Հայաստան: Այդուհանդերձ տեղերը սահմանափակ են և դիմորդները կընտրվեն մրցութային կարգով:  

Ինչ է Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը?

ՌԵժիսորներ առանց սահմանների նախագիծը ստեղծվել է 2005թ. Ոսկե Ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում՝ ապահովելու համար ցանց, որի միջոցով նախկին Սովետական Միության կինոգործիչները կկարողանան ավելի արդյունավետ լուծել ընդհանուր խնդիրները: Նախորդ 8 տարիների ընթացքում ՌԱՍ աջակցել է կինոգործիչներին աշխատաժողովների, ֆիլմի զարգացման դրամաշնորհների միջոցով: Այն ապահովել է ընդհանուր պլատֆորմ Ոսկե Ծիրան միջազգային փառատոնի ժամանակ, որտեղ նրանք կարող էին շփվել կինոինդուստրիայի մասնագետների հետ ամբողջ աշխարհից: 2011թ. նոյեմբերին նախագիծը ստացավ դրամաշնորհ Եվրոպական Միության կողմից, որը ներկայացված է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կողմից, 2011-2014թթ. Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում կատարելու ծրագրով նախատեսված տարբեր գործողություններ:

ԵՄ կողմից ֆինանսավորված ՌԱՍ ծրագիրը արդեն կազմակերպել է մի քանի աշխատաժողովներ և դասընթացներ 2012-2013թթ., որոնց թվում են.

1)    երկու Սցենարի զարգացման դասընթաց և երկու Պրոդյուսերների աշխատաժողով, որոնք տեղի ունեցան Երևանում և Թբիլիսիում;

2)    երկու ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումներ; 

3)    երեք ՀԹԿՊ (Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ) աշխատաժողովներ, որոնք տեղի ունեցան Երևանում և Ստամբուլում;

4)    երկու ԿԼԱՍ (կինոլրագրություն առանց սահմանների) դասընթացներ;

5)    յոթ Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) ներկայացումներ Երևանում, Թբիլիսիում, Մինսկում և Կիևում:

ՌԱՍ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը մաս է կազմում Ռեժիսորներ Առանց Սահմանների ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության շրջանակներում գործող Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից և իրականացվում է «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և նրա գործընկերների՝ INTERNEWS (Ուկրաինա), Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և  INTERNEWS (Հայաստան) կողմից:

   
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն