Նորություններ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2014 թ.

Վերադարձ 25 Ապրիլի 2014 11:37
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2014 թ.

Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմի 10-րդ հանդիպան համար ընտրվել էին  12 տարբեր նախագծեր Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից, որոնք գնահատվեցին Ստամբուլում կայացած եռօրյա աշխատաժողովի ժամանակ:

Աշխատաժողովի միջազգային ժյուրին 10 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակը հանձնեց <<Ուդի վարպետը>> խորագրով նախագծի հեղինակ Էրիկ Նազարյանին: Աշխատաժողովի երկրորդ 3000 Եվրո արժողությամբ մրցանակը տրամադրել էր  Optical Art of Hamburg-ը: Մրցանակը շնորհվեց Նիգոլ Բեզջյանի  <<Այս օրից հետո>> կինոնախագծի ետ-նկարահանման աշխատանքներին աջակցելու համար:

Ժյուրին նաև շնորհեց Արթուր Սուքիասյանին իր <<Մեր Ատլանտիս>> ֆիլմի համար 10,000 ԱՄՆ դոլլար մրցանակը, ով  2013թ. հուլիսի պլատֆորմի հաղթողն էր ճանաչվել: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ  Ստամբուլի 33 - րդ միջազգային կինոփառատոնի <<Երջանիկ ժամ>>-ի  շրջանակներում:

37 ստացված դիմումներից Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմը հրավիրեց 12 նախագիծ` մասնակցելու <<Ֆիլմերի աջակցության հիմնադրամի>> հանդիպմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 14-16- ը Ստամբուլում:

 12 նախագծերը գնահատվեցին Միջազգային ժյուրիի միջոցով, որի կազմում էին Համբուրգի կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիեդեսպիելը, պրոդյուսեր և ռեժիսոր Մելեք Ուլագայը, կինոգետ Մելիս Բեհլիլը, ռեժիսոր Մահմութ Ֆազիլ Չոսկունը, պրոդյուսեր Էնիս Կյոսպեթենը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառանոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը:

 Էրիկ Նազարյանը կսկսի <<Ուդի վարպետ>>-ի նկարահանման աշխատանքները թուրքական անձնակազմի հետ  2014թ. աշնանը: Նկարահանումները տեղի կունենան Թուրքիայում և Նյու Յորքում: Ետարտադրական աշխատանքները կանցկացվեն Հայաստանում:

Նիգոլ Բեզջյանի  <<Այս օրից հետո>> նախագծի նկարահանումները կսկսվեն 2014թ. վերջում, ինչպես Բեյրութում, այնպես էլ Թուրքիայում:

ՀԹԿՊ-ին զուգահեռ, ապրիլի 16-ին 33-րդ միջազգային Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում  կայացավ Դեվրիմ Աքքայայի  վավերագրական <<Դիվյարը>> ֆիլմի պրեմյերան, որը 2012թ. Հայաստան-Թուրքիան կինոպլատֆորմից ստացել էր ֆիլմերի աջակցության հիմնադրամի մրցանակը:

2014թ. Հայ թուրքական կինոպլատֆորմը   կայացավ Support to the Armenia-Normalisation Process  ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Հավելյան տեղեկությունների համար խնդրում եմ կապվել

Իռեմ Արգաթի հետ՝
iremargat@anadolukultur.org
www.cinemaplatform.org

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն