Նորություններ

Մահացել է կինոռեժիսոր Միխայել Գլավոգերը

Վերադարձ 25 Ապրիլի 2014 14:45
Մահացել է կինոռեժիսոր Միխայել Գլավոգերը

Մենք ցավով իմացանք մեր լավ բարեկամ հիանալի կինոռեժիսոր Միխայել Գլավոգերի մահվան լուրը: Միպայելը նաեւ համեստ ու հմայիչ անձնավորություն էր: Նրա երկու ֆիլմերը` խաղարկային “Թափառելով ետնախորշերում” եւ վավերագրական “Աշխատավորի վախճանը” ներկայացված են եղել “Ոսկե ծիրան” 2006 –ի համապատասխան ծրագրերում, եւ  “Աշխատավորի վախճանը” արժանացել է “Ոսկե ծիրան” մրցանակի որպես լավագույն վավերագրական ֆիլմ:  2008-ին Գլավոգերը նորից եկավ Երեւան արդեն որպես միջազգային վավերագրական ժյուրիի նախագահ: Մենք սպասում էինք մեր գործընկերոջ նոր աշխատանքներին: Միխայել Գլավոգերը ընդամենը 54 տարեկան էր:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն