Ֆիլմեր

Ֆելիպի Բարբոսա

Վերադարձ
Ֆելիպի Բարբոսա

Ֆելիպի Բարբոսա

Ավարտել է Կոլումբիայի համալսարանի կինոբաժինը: Նրա «Մահը քիչ է» և «Աղի համբույր» կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են Սանդենս ԿՓ-ում: «Աղի համբույրը» ներկայացվել է նաև Նյու Յորքի ԿՓ-ի պաշտոնական ծրագրում և բազմաթիվ մրցանակների արժանացել Ասփենում, Օսթինում, Գվադալախարայում և այլուր: 2007-ին «Filmmaker» հանդեսը   Բարբոսային համարել է անկախ կինոյի 25 նոր դեմքերից մեկը: Նրա «Մեծ տունը» սցենարը 2008-ին ընդգրկվել է Սանդենսի Սցենարիստի և ռեժիսորի աշխատանոցում, Աննենբերգի դրամաշնորհ շահել և դարձել Սանդենսի և  NHK-ի (Ճապոնիայի հեռարձակման կորպորացիա) համատեղ մրցանակի հավակնորդներից: «Լաուրա» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, առաջին անգամ ցուցադրելով  Հեմփթոնսի ԿՓ-ում, ստացել է լավագույն վավերագրության համար սահմանված մրցանակը, այնուհետև ցուցադրվել  Hot Docs, Visions du Réel, Bafici ԿՓ-երում և այլուր:

 

Ֆիլմացանկ

Մահը քիչ է (2005, կ/մ), Աղի համբույր (2007, կ/մ), Լաուրա (2011, վավ.), Մեծ տունը (2014):

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն