Ֆիլմեր

Ստեֆան Էվերեր, Ֆրեդերիկ Մոսբյո

Վերադարձ
Ստեֆան Էվերեր, Ֆրեդերիկ Մոսբյո

Ստեֆան Էվերեր

Ծնվել է Բրյուսելում: 2003-ին ավարտել է բրյուսելյայն schoolRITS հայտնի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը: Սակայն ուսումնառությունից հետո զբաղվել է դերասանությամբ և մասնագիտացել թատրոնի ասպարեզում, որտեղ աչքի է ընկել որպես դրամատուրգ, դերասան և բեմադրիչ: 2009-ից Բրյուսելի Ֆանստաիկ ֆիլմերի ԿՓ-ի (BIFFF) պաշտոնական ներկայացուցիչն է: 2011-ին վերադարձել է իր առաջին սիրուն ՝ նկարահանելով  «Ռորշախ» կարճամետրաժ ֆիլմը՝ որպես իր հիմնած Collectifff-ի (19 երիտասարդ կինեմատոգրաֆիստների՝ ժանրի սիրահարների միություն) բաղկացուցիչ մաս: 2013-ին իր բարեկամի և գործընկերոջ՝ Ֆրեդերիկ Մոսբյոյի հետ ավարտել է «Ֆոնդային բորսա» կարճամետրաժ ֆիլմը:

 

Ֆիլմացանկ

Գայլի կաշի (2003, կ/մ), Հեծանիվ քշու՞մ եք (2010, կ/մ), Ռորշախ (2012, կ/մ), Վերջին ձևականությունը (2013, կ/մ), Ֆոնդային բորսա (2013 կ/մ):

Ստեֆան Էվերեր, Ֆրեդերիկ Մոսբյո

Ֆրեդերիկ Մոսբյո

Ծնվել է Բրյուսելում: Ավարտել է Լուվեն-Լա-Նյով համալսարանի ճարտարագիտական և «Պարալաքս» թատրոնի բարձրագույն դպրոցի դերասանական բաժինները: Մասնագիտական կարիերայի սկզբում իր  անհատականության երկու  կողմերը դրսևորել է տեխնիկական մենեջմենթը համատեղելով գեղարվեստական գործունեության հետ: Որպես դերասան խաղացել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում, մասնավորապես, Բեռնար Կամպանի և Կարին Վիարի «Թաքնված դեմքը» ֆիլմում, իսկ բեմում հանդես եկել Մոլիերի և ժամանակակից դրամատուրգների պիեսներում: Ձգտելով կատարելագործել արվեստագետի իր  հմտությունը՝ որոշել է դառնալ ռեժիսոր և 2011-ին նկարահանել իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Rewind»-ը: Այդ փորձառությունը շարունակել է երկրորդ կարճամետրաժը՝«Ֆոնդային բորսան»:

 

Ֆիլմացանկ

Rewind (2011, կ/մ), Ֆոնդային բորսա (2013, կ/մ):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն