Ֆիլմեր

Իվան Տվերդովսկի

Վերադարձ

Իվան Տվերդովսկի(1961, Շչելկովո, Ռուսաստան)

Ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը: Մինչև 1988-ը աշխատել է կինոյում: Նախ տեսաինժեներ է եղել «Տեսաֆիլմ» կորպորացիայում: Վարպետացել է նաև տեսաֆիլմերի մոնտաժի ասպարեզում: 1994-ին Ռուսաստանի փաստա-վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում աշխատել է որպես  մոնտաժի առաջատար ռեժիսոր: 1996-ից ի վեր մի շարք վավերագրական և հեռուստատեսային ֆիլմեր է նկարահանել: Այժմ ավելի քան 30 վավերագրական և հեռուստատեսային ֆիլմի և 2008-ին ստեղծված մեկ լիամետրաժ ֆիլմի հեղինակ է: Տեղական և միջազգային փառատոներում արժանացել է բազմաթիվ մրցանակների և դիպլոմների:  

Ֆիլմացանկ
Սերգեյ Մարտինսոն (2002, վավ.), Վլադիմիր Բասով (2001-2002, վավ.), Սերգեյ Ֆիլիպով (2002, վավ.), Ճարտարապետ Իվան Լեոնիդով (2001, վավ.), Մի թռիչքի պատմություն (2002, վավ.), 30-ականների երկար արձակուրդը (2003, վավ.), Փոքր հաղթական պատերազմ (2004, վավ.), Խորքի և զգացմունքների միջև (2004, վավ.), Հաղթանակի մարշալները (2005, վավ.), 40-ականներ. էջեր ժամանակի հուշատետրից (2005, վավ.), Ռիխարդ Զորգեի հանելուկները (2005, վավ.), Հավատարմություն զինվորի հիշատակին (2006, վավ.), Լեոնիդ Սոլովյով. խռովարարը (2006, վավ.), Խաղաղ Բորիս Բարնետի ֆիլմը (2007, վավ.), Դեպք Մ. քաղաքում (2008), Կամավորները. 2 մաս (2009, վավ.), Գեներալ Դուգլաս. ընդհատված թռիչք (2009, վավ.), Վասիլի Բելովի արորն ու խաչը (2009, վավ.), Պետֆիլմաֆոնդ (2010, վավ.), Ծեր դաշնակահարի նոթերից (2011, վավ.),  Լռության տարածք (2011, վավ.), Ռուսական ճանապարհ (2011, վավ.), Արևի քաղաք՝ ռուսական ոճով (2012, վավ.), Մորդովիան հազարամյակների ըննթացքում (2012, վավ.), Տաշտ, դահուկներ, հեծանիվ (2013, վավ.), Գրումանտ. կոմունիզմի կղզին (2014, վավ.), Դմիտրիև (2014, վավ.), Կյանքը նորից սկսել. չհորինված պատմություն (2014, վավ.):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն