Ֆիլմեր

Ռուբեն Գինեյ

Վերադարձ
Ռուբեն Գինեյ

Ռուբեն Գինեյ

Ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Շանհայում: Սկսել է կինո նկարել 5 տարեկանից: Նրա առաջին 8 մմ-անոց ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի մանկական ԿՓ-ում: Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելը սկսել է հաճախել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 2002-ին ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ): Եղել է այնպիսի ռուս ռեժիսորների կրտսեր օգնականը, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը և Իգոր Մասլեննիկովը: 2005-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ աշխատանքի է անցել Kuiyou Production House միջազգային գովազդային ընկերությունում՝ որպես գեղարվեստական ղեկավար:  Այդ շրջանում նկարահանել է ավելի քան 15 գովազդային հոլովակ այնպիսի միջազգային ընկերությունների համար, որպիսիք են «Պանասոնիկը», «Ասահի»-ն, «Մաքդոնալդսը», «Շիսեյդո»-ն, «Հոնդա»-ն, «Տոշիբա»-ն: 2010-ից մասնակցել է մի շարք չինական հեռուստասերիաների և խաղարկային ֆիլմերի ստեղծմանը: «National Geographic» հանդեսի հետ համագործակցող անկախ լուսանկարիչ է,  մի շարք  գիտական հոդվածների հեղինակ:

 

Ֆիլմացանկ
Սև խավիար (1999), Ստորին խորություններ (2003, կ/մ), Էռնան Դու Ստրուբերգ (2005, կ/մ), Համազգայինի մշակութային ֆորումը (2008, վավ.), Աշխարհի քաղաքները. Շանհայ (2008, վավ.), Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն (2014, վավ.):

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն